Ծնունդով Քո սուրբ․ Բանաստեղծություն

655

Ծնունդով Քո սուրբ հարթեցիր լույսի մի նոր ճանապարհ,

Ծնունդով Քո սուրբ կերտեցիր լուսե ու անմահ աշխարհ:

Ծնունդով Քո սուրբ Դու վար բերեցիր Երկինքը երկիր,
Ծնունդով Քո սուրբ մեր սրտում բացվեց գարուն անպատիր:

Ծնունդը Քո սուրբ տիեզերքներում մեծ Սիրո լուր է,
Ծնունդով Քո սուրբ մենք մահին կասենք`խայթոցդ ու՞ր է:

Եվ այդ օրվանից հրեշտակների խմբին միացած՝
Փառքդ ենք գովում, Ծնունդդ օրհնում, Քեզ երկրպագում:

 

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ