Ու ոչ ոք չի ասում՝ «Վերադարձրո՛ւ». Տիգրան Թադևոսյան

586
message

«Գողը չէ գալիս, բայց միայն որ գողանայ եւ սպանէ եւ կորցնէ. Ես եկայ որ կեանք ունենան, եւ էլ աւելի ունենան»։ ֊ Հովհաննես 10:10

Գողը գողանում է այն, ինչը ճիշտ չի դրված իր տեղում: Եթե քո կյանքում ամեն բան իր տեղում լիներ, սատանան չէր կարողանա ոչինչ գողանալ: Հիսուսը եկավ, որ օգնի ամեն բան ճիշտ դնել իրենց տեղերում: Ամենքի կյանքում էլ սատանան ինչ-որ մի բան գողացել է: Բայց Հիսուսը եկել է, որ վերադարձնի այն, ինչը գողացվել է: Ուրեմն խնդիրն այն չէ, որ գողացված է, խնդիրն այն է, որ ոչ ոք չի ասում «Վերադարձրո՛ւ»:

Կարող է թվալ, որ հնարավոր չէ վերդարձնել այն, ինչն արդեն անցել է, ինչը գողացել է քեզնից հզորը: «Բայց Տերն այսպես է ասում. «Այո, հզոր մարդուց գերիները պիտի վերցվեն և ահարկու մարդուց ավարը պիտի փրկվի. Եվ քեզ հետ վիճողների հետ Ես պիտի վիճեմ, և քո որդիներին ես պիտի ազատեմ»: Ես. 49:25:

Առաջին Թագավորաց 30 գլխում նկարագրված իրադարձություններից հիանալի դասեր ենք քաղում գողացածը վերադարձնելու համար.
1. Պաշտպանի՛ր ունեցվածքդ: Սատանան տանում է այն, ինչն անպաշտպան է:
2. Լացով ու ողբով արդյունքի չես հասնի: Երբ դու ողբում ես, սատանան պարում է, երբ դու պարում ես, սատանան ողբում է:
3. Մի՛ թույլ տուր, որ տխրությունդ վերաճի դեպրեսիայի: Դեպրեսիայի մեջ գտնվող մարդը սխալ որոշումներ է կայացնում:
4. Փոխի՛ր քո հանդերձը. հանի՛ր տխրությունն ու հագի՛ր ուրախությունը:
5. Դիմի՛ր Աստծուն, Նա անպատճառ կպատասխանի:
Եվ դու կասես «Վերադարձրո՛ւ» և կվերադարձնես այն, ինչը թվում էր, թե անվերադարձ գողացված է:

Աղբյուր՝ newgeneration.am

Մեկնաբանություններ