Ուխտով տրված բարգավաճում. Քենեթ Քոուփլենդ

389
Kenneth Copeland

«Այլ հիշի՛ր քո Եհովա Աստծուն, որովհետև Նա է հարստություն ստանալու համար քեզ ուժ տվողը, որ քո հայրերի հետ Իր երդումով արած ուխտը հաստատի»: — Երկրորդ օրինաց 8: 18

Ինչո՞ւ է Աստված ցանկանում, որ Իր ժողովուրդը բարգավաճի: Որ ավելի մեծ հեռուստացույցնե՞ր ունենանք: Որ ավելի շքեղ տներ և ավելի ճոխ մեքենանե՞ր կարողանանք գնել:

Բարգավաճման համար Աստծո նպատակը հետևյալն է. հաստատել Աստծո ուխտը երկրի վրա և տալ կարիքավորներին:

Ես լսել եմ, թե ինչպես են մարդիկ ասում. «Դե՛, եղբայր Քոփլանդ, Հիսուսի ծառայությունը աղքատիկ էր, Նա հազիվ էր ծայրը ծայրին հասցնում»: Դա ծիծաղելի է: Ամբողջ Հին կտակարանում կարող ես տեսնել, որ Աստված նյութական օրհնություններ է խոստանում բոլոր նրանց, ովքեր կքայլեն կատարելությունով և արդարությունով Իր առջև: Եթե Աստված Հիսուսին ֆինանսապես չօրհներ, Նա կխախտեր Իր իսկ Խոսքը:

Հիսուսը երբեք Իր համար աշխարհիկ կայսրություն չստեղծեց: Բայց սա չի նշանակում, որ Նա աղքատ էր, այլ այն, որ Նա ամենամեծ զոհաբերողն էր, Ով երբևէ ապրել է այս երկրի երեսին, և ժամանակն է, որ մենք էլ հետևենք Նրա քայլերին:
Եթե մենք սկսենք մարդկանց օրհնել, նրանց կարիքները հոգալ, ապա մեզ ավելի հեշտությամբ կհաջողվի շահել նրանց սրտերը:

Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կկատարվի մի սովահար ազգի սրտի հետ, եթե մի մեծ ինքնաթիռով ուտելիք, հագուստ և բուժօգնություն բերես նրանց Հիսուսի սիրով և Նրա անունից: Այդ մարդկանց սրտերը կփափկեն: Նրանք պատրաստ կլինեն լսելու այն ամենը, ինչ ասենք Հիսուսի մասին:

Թույլ մի՛ տուր, որ ինչ-որ մեկը քեզ ասի, թե բարգավաճելը սխալ է: Սխալ է, եթե չես ցանկանում բարգավաճել, երբ այդ բարգավաճումը կարող է միլիոնավոր մարդկանց համար երկնքի և դժոխքի հարց լուծել:

Մոռացի՛ր քո սեփական կարիքները: Բարձրացրո՛ւ քո տեսիլքը և ցանկացի՛ր օրհնել, որպեսզի լրացնես ինչ-որ մեկի կարիքը, որպեսզի հաստատես Աստծո ուխտը այս երկրի վրա: Այնուհետև ամո՛ւր կանգնիր հավատքով և պատրա՛ստ եղիր վայելելու ամենամեծ բարգավաճումը, որի մասին երբեք չես լսել:

Քենեթ Քոուփլենդ

Մեկնաբանություններ