Վարդապետը, բժիշկն ու շինարարը

387

Վարդապետը, բժիշկն ու շինարարը միասին որսի գնացին: Երկար շրջելուց հետո, երբ արդեն բավական հոգնել էին, հանկարծ նապաստակ դուրս թռավ թփերի տակից:

Երեքն էլ միանգամից կրակեցին: Ընկավ նապաստակը: Մոտեցան երեքն էլ, մի պահ կանգնեցին, որովհետև համոզված չէին, թե ում փամփուշտն է սպանել նապաստակին: Բժիշկը ասաց՝ հիմա կպարզենք, ու մոտեցավ զոհին,տեսավ, որ փամփուշտը մի ականջից մտել, մյուսից դուրս է եկել… Վստահ ասաց. Սա վարդապետինն է…

Վարդապետի ասածն է մի ականջից մտնում, մյուսից դուրս գալիս…

Ծովիկ Դավթյան

Մեկնաբանություններ