Վատիկանում կբացվի Գրիգոր Նարեկացու արձանը. բացմանը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս Պապը

419

Վատիկանում բացվելու է հայ փիլիսոփա ու աստվածաբան Գրիգոր Նարեկացու արձանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:

Արձանի բացման համար նախատեսված միջոցառմանը, որը նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 5-ին, կմացնակցեն Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Ամենայան Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական է, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասվել է։ Նա  համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։

Աղբյուր՝ armtimes.com

Մեկնաբանություններ