Քո բալիկն արդեն վա՞խ ունի

271

Երեխաներին հատուկ է մշտապես ակտիվությունը, կենսուրախությունն ու եռանդը: Սակայն կյանքը տալիս է նրանց նաև ոչ այնքան քաղցր դասեր:

Շրջապատող միջավայրն անհայտ է, նոր ու անորոշ է երեխաների համար և շատ հաճախ վախեցնող: Իսկ այդ տարիքում գերակտիվ երևակայությունն ամեն ինչ դարձնում է ավելի վառ, գունեղ ու միևնույն ժամանակ անիրական:

Որտեղի՞ց են հայտնվում վախերը:

Մանկական վախերը հատուկ են բոլորին: Շատ երեխաներ ծնողների ճիշտ մոտեցման և խնամքի շնորհիվ հեշտությամբ հաղթահարում են դրանք, բայց որոշ երեխաների մոտ դրանք կարող են վերածվել կպչուն վախերի, ֆոբիաների և նևրոտիկ այլ խանգարումների:

Վախերը երեխաների մոտ առաջանում են մոտավորապես երկու, երկուսուկես տարեկանում: Դա այն ժամանակն է, երբ երեխան սկսում է գիտակցել ինքն իրեն և առանձնացնել իրեն շրջապատող միջավայրից: Վախն առաջին հերթին ունի պաշտպանական ֆունկցիա և օգնում է երեխային կողմնորոշվել միջավայրում: Շատ վախեր ներշնչվում են ծնողների կողմից՝ նաև երեխային վտանգներից պաշտպանելու նպատակով:

Բայց լինում են իրավիճակներ, որտեղ վախն այնքան ուժեղ է լինում, որ դադարում է պաշտպանել և սկսում է վնասել երեխային: Այդպիսի վախերը պահպանվում են, ուռճացվում երևակայության կողմից և կարող են երեխայի անհանգստության պատճառ լինել: Երեխաների վախի մեկ այլ աղբյուր է ծնողների վարքը, նրանց նյարդային, լարված վիճակը: Չէ՞ որ երեխաները չափազանց կապված են ծնողների հետ և շատ զգայուն են նրանց նյարդային վիճակի, տրամադրության փոփոխությունների հանդեպ:

Ինչպե՞ս պայքարել վախերի դեմ:

Առավել հեշտ է վախերի հետ աշխատել հենց մանկական տարիքից: Այդ ժամանակ երեխաներն առավել ճկուն են և հեշտ են ենթարկվում փոփոխությունների:

Իրավիճակային վախերը հաղթահարելու համար կարելի է պարզապես շեղել երեխայի ուշադրությունը, եթե հնարավոր է բացատրել և ցույց տալ, որ վախեցնող առարկաները կամ երևույթները ամենևին էլ վախենալու չեն:

Ընդհանուր լարվածությունից առաջացած վախերից ազատվելու համար հարկավոր է նվազեցնել լարածությունը: Այս դեպքում անհրաժեշտ է, որ հենց մեծահասակներն աշխատեն իրենց վիճակի վրա և երեխային հեռու պահեն լարված իրավիճակներից: Լարվածությունը կարելի է թուլացնել նաև հետաքրքիր խաղերով, երգերով, հեքիաթներով: Կարևորը բարձր տրամադրությունն են և ցանկությունը:

Շատ կարևոր է, որ մեծահասակները շուտ նկատեն և հասկանան, որ փոքրիկը վախենում է:

Չլուծված վախերը հետագայում կարող են բարդություններ առաջացնել: Իսկ երեխային օգնելու ամենալավ եղանակը բարձր տրամադրությունն են, սերը և հասկացումը:

Եղեք ուշադիր ձեր հարազատների հանդեպ, և ամեն ինչը հնարավոր կլինի հաղթահարել:

 

Աղբյուր՝ Yerevanstyle.com

Մեկնաբանություններ