Վերականգնել հոգևոր արժեքները․ Րաֆֆի Շահվերդյան

550
Pastor Raffi Shahverdyan

Սա գիտացիր, որ յետի օրերումը չար ժամանակներ կ’գան։ Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր։ Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր։

Բ Տիմոթեոս 3.1-5

Ինչպես աշխարհում փոխվում են արժեքները, նույնպես էլ մեր հոգևոր կյանքում նման արժեզրկում է կատարվում: Այն, ինչը լավ էր մի ժամանակ, այժմ այդպես չէ: Այն, ինչ հոգևոր արժեք էր և գերիշխում էր մեր կյանքում, որոշ ժամանակ անց երկրորդ պլան է մղվում: Մի բանի համար վազում էինք և ծարավ էինք, այժմ դա չենք էլ հիշում: Ինչու՞ է այս բոլորը կատարվում: Ո՞րն է արժեքների փոփոխության պատճառը:

1․ Աստծո բացակայությունը

  • Աստվածային արժեքները կապված են Նրա ներկայության հետ: Երբ Նրա ներկայությունը բացակայում է, կամ մենք մոռանում ենք Նրան, փոխվում են արժեքները: Սատանան Եդեմի պարտեզում օգտվեց այդ մի պահ բացակայությունից և դրդեց Եվային մեղքի՝ փոխելով արժեքները: (Ծննդ. 3.4,5)
  • Աղոթքի սակավությունը մեզ դարձնում է եսակենտրոն, ուստի փոխվում են արժեքները: Առանց աղոթքի ոչ մի բան չենք կարողանում կատարել: (Հովհ. 15.5)
  • Աստծո խոսքի բացակայությունը փախում է արժեքները: (Սաղմ. 1.1,2; Հովհ. 15.7)

ՀԻՍՈՒՍԸ փոխում էր արժեքները: Իր ներկայությամբ Նա փոխել է տալիս արժեքները և մտածելակերպը՝ բարկության, ցանկության, ապահարզանի, երդման, վրեժխնդրության և թշնամության մասին: (Մատթ. 6.21-48)

Եկե՛ք չկորցնենք Աստծո ներկայությունը, այլ դրանով ե՛տ վերցնենք հոգևոր արժեքները՝ նմանվելով մեր Տիրոջը:

2․ Կուռք ունենալը (կռապաշտությունը)

Բացի ինձանից ուրիշ աստուածներ չ’ունենաս։ Քեզ համար կուռք չ’շինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը. Նորանց երկրպագութիւն չ’անես, եւ նորանց չ’պաշտես. Որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կ’հատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը որ ատում են ինձ։

Ելից 20.3-5

  • Կուռքի տեղադրումը փոխում է պաշտամունքի արժեքը՝ նսեմացնելով մեր աստվածապաշտությունը: (Եր. 2.13)
  • Փոխում է մարդու արժեքը.

Դավիթը խնայեց Սավուղի կյանքը (Ա Թագ. 26.10,11), ակայն Ուրիային սպանել տվեց (Բ Թագ. 11.15): Նրա մոտ փոխվել էին արժեքները, նրա կուռքը Բերսաբեն էր:

  • Կուռքը չարիք է դառնում՝ արծաթասիրության կուռքը (Ա Տիմ. 6.10): Աստծուն նվիրյալ և տասանորդ տվող մարդը հանկարծ հրաժարվում է դա անելուց. Փոխվել են արժեքները:

ՀԻՍՈՒՍԸ  այրի կնոջ երկու լումային արժեք է տալիս: (Ղուկ. 21.2-4): Մեզ մոտ արժեքները փոխվում են, երբ փողը կուռք չէ:

Փշրելով կուռքերը՝ վերականգնե՛նք հոգևոր արժեքները:

3․ Մարդուն գոհացնելը (հաճո լինելը)

Որովհետեւ հիմա  մարդկա՞նց եմ հաճեցնում, թէ Աստուծուն.  կամ ուզում եմ մարդկա՞նց հաճոյ լինել. Եթէ տակաւին մարդկանց հաճոյ լինէի, Քրիստոսի ծառայ չէի։

Գաղատացիս 1.10

  • Վախը մարդուն գոհացնելու պատճառ է: Պողոսը հանդիմանում է Պետրոսին երեսպաշտության համար: (Գաղ. 2.14)
  • Աշխարհին դուր գալը փոխում է արժեքները: (Բ Տիմ. 2.4; Ա Թես. 2.4)

ՀԻՍՈՒՍԸ փոխում է արժեքները: Աղոթքն ու պաշտամունքը չպետք է մարդու համար լինեն ինչպես փարիսեցիներինը: (Մատթ. 6.2; 22.16)

Աստծուն գոհացնելով է, որ տեր կկանգնենք մեր կորցրած արժեքներին: Թող Աստված մեր կշեռքի վրա գերակշռի, իսկ մարդը թեթև լինի:

4․ Աշխարհասիրությունն ու ցանկասիրությունը փոխում են արժեքները

  • Ղովտը փոխեց իր արժեքները, երբ ընտրեց Սոդոմը և սկսեց ապրել Սոդոմական արժեքներով: (Ծննդ. 19.8)
  • Եսավը փոխեց անդրանիկությունը մի աման ապուրով: (Ծննդ. 25.32,33)
  • Սամսոնը կորցրեց ուժն ու տեսողությունը: (Դատ. 16.20,21)
  • Մարդիկ թողնում են հավատքը ինչպես Դեմասը: (Բ ՏԻմ. 4.5)

ՀԻՍՈՒՍԸ արժևորում է, երբ մեկն ամեն բան թողած Իր հետևից է գնում: (Մատթ. 16.24; Ղուկ. 9.62; Հակ. 4.4; Ա Հովհ. 2.14-16)

Աշխարհում ապրում ենք, բայց չսիրե՛նք այն, որ զանազանենք հոգևոր արժեքները:

5․ Վիրավորվածությունն ու վնասվածքները

  • Կայենը վիրավորվեց և սպանեց եղբորը: (Ծննդ. 4.9)
  • Եսավը վիրավորվեց և մահ ցանկացավ: (Ծննդ. 27.41)
  • Վիրավորված մարդիկ մոռանում են հոգևոր արժեքները: Հովհաննես Մկրտիչը բանտում կասկածեց Հիսուսին: (Մատթ. 11.3)
  • Հոբի կնոջ մոտ արժեքները փոխվեցին, երբ նա վիրավորված էր: (Հոբ 2.9,10)

ՀԻՍՈՒՍԸ փոխեց այդ արժեքները:

  • Բժշկեց Իրեն ձերբակալող զինվորի ականջը: (Ղուկ 22.50,51)
  • Հիսուսը՝ վիրավորված, խաչի վրա ներում է արձակում: (Ղուկ 23.34)

Վերականգնե՛նք ներման արժեքը և չթողնենք մեզ մոտ փոխվի այն. Ներումով հաճեցնում ենք Հորը: Սա է իրական արժեքը: (Մատթ 18.35 Մարկ. 11.35)

Բժշկվե՛նք վերքերից, որ բացվեն մեր հոգևոր աչքերը և նորից կիրառենք մեր արժեքները՝ ներումը և սերը:

6․ Տեսիլքի ու նպատակի բացակայությունը

  • Առանց տեսիլքի մոլորվում ենք և մեր արժեքները դառնում են սովորական: (Առ. 29.18)
  • Հոգնածություն է գալիս մեր վրա, ուստի հոգնած մարդը չունի արժեքներ, այլ խոսքով դրանք փոխվում են: Հաղթական Եղիան հուսահատ է դառնում: (Գ Թագ. 19.4)

ՀԻՍՈՒՍԸ մոլորված Պետրոսին մարդկանց որսորդ դարձնելու տեսիլք է տալիս: (Ղուկ 5.10)

Նա Իր վախեցած աշակերտներին տեսիլք է փոխանցում հարությունից հետո: (Հովհ. 20.21)

Մեր մարած տեսիլքը վերականգնե՛նք, ապա դրանով ամեն բան լավ կտեսնենք և ծառայության արժեքները կփոխվեն մեզ մոտ:

7․ Սիրո պակասը փոխում է արժեքները

Եւ անօրէնութեան շատանալու պատճառովը՝ շատերի սէրը կ’սառչի։

Մատթ. 24.12

  • Հովնանը կորցրել էր սերը Նինվեի ժողովրդի ու մանուկների հանդեպ, ուստի նրա արժեքները փոխվել էին: Նա ուրախ չէր, որ քաղաքը աղետից փրկվել է: (Հովնան 4.10,11)
  • Սիրո պակասը աշակերտներին դարձնում էր դաժան, սամարացիների նկատմամբ: (Ղուկ. 9.55)

ՀԻՍՈՒՍԸ արժեքներ է փոխում՝ ամփոփելով ամբողջ օրենքը Աստծուն և մարդկանց սիրելու մեջ: (Մատթ. 22.37)

  • Եփեսոսի եկեղեցուն մի բան էր պակասում՝ առաջին սերը, որով կփոխվեին արժեքները: (Հայտն. 2.4)
  • Սերը երբեք չի վերջանում: (Ա Կորնթ. 13.8)
  • Սիրով լցված մարդը ամեն ինչ Աստծո պես է տեսնում:

Նա որ չէ սիրում,  Աստուծուն չէ ճանաչել.  որովհետեւ Աստուած սէր է։

Ա Հովհաննես 4.8

Սիրով լցվե՛նք և շարժվե՛նք առաջ աստվածային արժեքներով:

Րաֆֆի Շահվերդյան

Մեկնաբանություններ