Վերջաբան. Մաս 1-ին

152

«Եվ Եհովան տեսավ, որ շատացել էր մարդկանց չարությունը երկրի վերա և նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր»: Ծննդ. 6:5

Ծննդ. 6:5-ը ցույց է տալիս որ մարդը մինչև ջրհեղեղը վերջնականապես կայացել էր որպես չար արարած: Այստեղ խոսքը չի գնում ինչ որ ընտրության, կամ բարի ու չարը գործելու մասին: Մինչև ջրհեղեղը մարդ արարածը կարողացել էր վերջնականապես փչանալ և չարության մեջ կատարելության հասնել: Ծննդ. 8:21 – ում ասվում է, որ մարդու ցանկությունները, մտածումները, բոլոր ձգտումները, չար են իր մանկությունից և այս գնահատականը տալիս է Աստված, ոչ թե մարդը, այսինքն դա անսխալ է:

Ջրհեղեղի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես է Աստված միջամտում այս ամենին և ամեն մեկին տալիս Իր առժանի գնահատականը, արդարին՝ փրկվելու միջոց տալիս, իսկ մեղավորին՝ կործանում: Աստված հաճույքի համար չի անում այս ամենը, այլ հակառակը՝ «Այն ժամանակ Տերը զղջաց, որ մարդ ստեղծեց երկրի վրա և տրտմեց Իր սրտում»: Ծննդ. 6:6 Այս տրտմելը ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ ցավ է պատճառել մեղքը և չարությունը Աստծո սրտին: Անցել էին դարեր, և նույն Աստվածը կանգնած էր Երուսաղեմի դիմաց ու լաց էր լինում. «Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, քանի՜ անգամ կամեցա զավակներիդ հավաքել, բայց դուք չուզեցիք»: Մատթ. 23:37

Նա շարունակում է հետևել մարդկության այսօրվա պատմությանը և Նրա ամենատես աչքերից չի կարող վրիպել ոչինչ, թե՛ պղծության գավաթից խմող մեղքասեր մարդիկ, թե՛ արդարները, որոնց միակ նպատակը, Տիրոջ խոսքի համաձայն ապրելն է այս կյանքում: Աստծո արդարությունը չի կարող հանդուրժել մեղքը, որովհետև մեղքը դատապարտելի է և մահվան արժանի: Նույնիսկ Հիսուսը Իր վրա վերցնելով մեր մեղքը, թողնվեց խաչի վրա Հոր կողմից և մեռավ: Այսպիսով մենք գալիս ենք կարևոր եզրահանգման, որ համաշխարհային ջրհեղեղը Աստծո արդարադատության՝ մեղքի դատապարտության արդյունք է:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ