Վերջաբան. Մաս 3-րդ

231

Երբ համեմատում ենք Ծննդոց յոթերորդ գլուխը առաջինի հետ մի շարք հակառակ պատկերներ են նկարագրվում մեր աչքերի առաջ:

Ամեն ինչի ծնունդը՝ արարչագործություն, ամեն ինչի վերջը՝ կործանում: Առաջինում Աստված երկիրը դուրս է բերում քաոսից, իսկ յոթում մտցնում քաոսի մեջ: Ստեղծում է մարդուն ու հիմա կործանում. «Ամեն մարմնի վերջ եկել է Իմ առջև»:

Արարչագործության երկրորդ օրը Աստված ասաց. «Ջրերի միջև հաստատություն թող լինի և անջատի ջրերը ջրերից», սակայն 7:11-ում «…մեծ անդունդի բոլոր աղբյուրները ճեղքվեցին, և երկնքի պատուհանները բացվեցին»: Նորից հաստատության վրա եղող ջրերը խառնվեցին, հաստատության տակ եղող ջրերին և երկիրը ընկղմվեց այդ նույն քաոսի մեջ, որտեղից դուրս էր եկել: Այսպիսով Աստված մեղքին ասում է ո՛չ, մեղսագործությանը ո՛չ: Երկիր մոլորակի վրա տեղի ունեցած բոլոր դժբախտությունների պատճառը՝ մեղքն է: Այն մեր կողքին է, ամենուրեք և մեր մեջ: Փորձեք թույլ տալ նրան իշխելու ձեզ ու կտեսնեք, թե ինչպես է ձեր կյանքը քաոսի վերածվում:

Այնպիսի քաոսի, որտեղից քեզ միայն Աստված կարող է դուրս բերել, ասելով. «Թո՛ղ լույս լինի», եթե դու զղջաս, դառնաս դեպի Իրեն և ապաշխարես: Աստծո տեսակետը մեղքի նկատմամբ չի փոխվել՝ մեղքը պետք է դատապարտվի, մեղքի վարձքը մահն է: Երկու հազար տարի առաջ Նա, Իր Որդու վրա տեսնելով մարդկության, այդ թվում նաև մեր մեղքը, երեսը ծածկեց Նրանից և Տեր Հիսուսը խաչի վրա կանչեց. «Աստված Ի՛մ, Աստված Ի՛մ, ինչու՞ Ինձ թողեցիր»: Հիսուսը խաչի վրա մենակ մնաց, թողնվեց Հոր կողմից, մեզ համար, մեր նկատմամբ ունեցած հավիտենական սիրուց: Եկե՛ք, հավատքով մոտենանք Տիրոջը և նա մեզ կազատի մեղքի գերությունից ու մենք կճաշակենք Աստվածային ազատությունը, իսկական ազատությունը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ