Ոչինչ չի կարող գոյություն ունենալ առանց Հիսուսի տված խաղաղության

360

«Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ.ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չխռովի և չվախենա»: ֊ Հովհ.14:27

Մարդկությունն իր պատմության ընթացքում փորձել է հասկանալ այս հիանալի բառի նշանակությունը: ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ.Ինչ է սա՞, միթե սա մի սովորական բառ է, որի սահմանումը կարող ենք տալ, երբեք չապրելով նրա իսկական նշանակությունը: Որտեղի՞ց է այն եկել: Ինչպե՞ս է տեղ գտել մեր մտքերի մեջ: Եթե փորձենք այն սահմանել մարդկորեն՝ մոտավորապես կհնչի այսպես. մի իրավիճակ, որտեղ ամեն ինչ ներդաշնակ է, չկան խանգարող հանգամանքներ, կյանքում ամեն բան ուրախ է ու ամենուրեք երջանկություն է տիրում: Սակայն այն խաղաղությունը, որը գալիս է Աստծուց, հակառակն է ասում:

Ոչինչ ներդաշնակ չէ, կան լիքը խանգարող հանգամանքներ, կյանքը անապահով է և ամեն բան էլ ուրախ չէ: Սակայն Աստված հենց այդ իրավիճակներում է տալիս խաղաղություն, մի բան, որ դու կարող ես ունենալ հակառակ այն բանին, ինչի միջով անցնում ես: Իսկ ո՞րն է աշխարհի տված խաղաղությունը միայն անիրականացած խոսքեր, որին շատերը վստահել են և հուսախաբվել, ու այդ խաղաղություն կոչվածը անհասանելի երազանք է մնացել մինչև այն պահը, որ չեն եկել Աստծո առաջ ու ասել, որ՝ մենք Քո խաղաղության կարիքն ունենք:

Ու Նրանից եկած խաղաղությունը ստիպել է մարդկանց հասկանալ, որ ոչինչ չի կարող գոյություն ունենալ առանց Հիսուսի տված խաղաղության։ Այսօր դու խաղաղության կարիք ավելի ունես, քան այն ամենը, ինչ կցանկանայիր ունենալ:

Նաիրի Ջան

Մեկնաբանություններ