«Ոչ մի պատճառաբանություն կիրակի օրը»

504

Նվիրվում է եկեղեցուց բացակայող անդամներին։

Որպեսզի հաջորդ կիրակի եկեղեցու բոլոր անդամները հաճախեն եկեղեցի, մենք մշակել ենք հատուկ ծրագիր, որը կկոչվի «Ոչ մի պատճառաբանություն կիրակի օրը»:

1. Կբերվեն շարժական մահճակալներ նրանց համար, ովքեր ասում են, որ կիրակին միակ օրն է, երբ իրենք կարողանում են քնել:
2. Կլինի հատուկ բաժին, որտեղ կդրվեն փափուկ աթոռներ նրանց համար, ովքեր ասում են, որ նստարանները չափազանց չոր են:
3. Լսողական ապարատներ կտանք նրանց, ովքեր չեն կարողանում լսել քարոզչին, և բամբակ՝ նրանց, ովքեր կարողանում են:

4. Աչքի կաթիլներ կտրամադրվեն նրանց, ում աչքերը հոգնել են շաբաթ գիշերը հեռուստացույց դիտելուց:
5. Վերմակներ կտրվեն նրանց, ովքեր կարծում են, որ եկեղեցում շատ ցուրտ է, և հովանոցներ՝ նրանց, ովքեր կարծում են, որ շատ շոգ է:
6. Հաշվիչներ կտրվեն նրանց, ովքեր ուզում են իմանալ ներկա եղող կեղծավորների թիվը:

7. Մի հատվածը կտրամադրվի խոտերին և ծառերին նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն բնության մեջ փնտրել:
8. Բժիշկներ և բուժքույրեր կլինեն նրանց տրամադրության տակ, ովքեր որոշել են կիրակի օրը հիվանդ լինել:
9. Եկեղեցին զարդարված կլինի այնպես, ինչպես Ծննդյան և Հարության տոների ժամանակ, նրանց համար, ովքեր եկեղեցին առանց այդ զարդարանքների չեն տեսել:

Մեկնաբանություններ