Ո՞րն է ամենա…

307

Ո՞րն է ամենահազվադեպ ունակությունը: – Տալը:

Ո՞րն է ամենալավ ունակությունը: – Ներելը:
Ո՞րն է ամենադժվար ունակությունը: – Լռելը:
Ո՞րն է ամենակարևոր ունակությունը: – Հարցնելը:
Ո՞րն է ամենաանհրաժեշտ ունակությունը: – Լսելը:
Ո՞րն է ամենատհաճ սովորությունը: – Խառնակչությունը:
Ո՞րն է ամենավնասակար սովորությունը: – Շատախոսությունը:
Ո՞վ է ամենաուժեղ մարդը: — Նա, ով կարող է հասնել ճշմարտությանը:
Ո՞վ է ամենաթույլ մարդը: — Նա, ով իրեն համարում է ամենաուժեղը:
Ո՞վ է ամենախելամիտ մարդը: — Նա, ով հետևում է իր սրտին:
Ո՞ր կապվածությունն է ամենավտանգավորը: — Կապվածությունը սեփական մարմնին:
Ո՞վ է ամենաաղքատ մարդը: — Նա, ով ամենից շատ դրամ է սիրում:
Ո՞վ է ամենից մոտ Աստծուն: — Գթասիրտ մարդը:
Ինչպե՞ս հակազդել փորձանքին: — Ուրախությամբ:
Ինչպե՞ս հակազդել տառապանքին: — Համբերությամբ:
Ո՞րն է առողջ հոգու նշանը: — Հավատը:
Ո՞րն է հիվանդ հոգու նշանը: — Հուսահատությունը:
Ո՞րն է սխալ քայլերի նշանը: — Ջղայնությունը:
Ո՞րն է բարի արարքների նշանը: — Հոգու խաղաղությունը:
Ո՞վ է կենդանության օրոք մահանում: – Անտարբեր մարդը:
Ո՞վ երբեք չի մահանում: — Սիրող մարդը:

Սիմեոն Աֆոնացի վանական

ԴԵՊԻ ԼՈՒՅՍ

Մեկնաբանություններ