Ո՞րն է բոլոր դռների բանալին

583

«Եվ լուսաբացին` առավոտյան շատ կանուխ, վեր կացավ, դուրս եկավ, գնաց մի անապատ տեղ և այնտեղ աղոթք էր անում» — Մարկոս 1:35

Աղոթքը փակում է շատ դռներ և միևնույն ժամանակ բացում է մյուսները: Արդյունքում` աղոթքը բոլոր դռների բանալին է:

Սպասելը ուժ է: Շատերս կարող են սպասել, բայց կա մի սահման, որից հետո հանձնվում ենք, բայց Աստված մեր կյանքում Հոգի է դրել, Ով օգնում է սպասել ու համբերել:

Երբ կապվում ես Աստծո խոսքին, այն միտք է տալիս աղոթելու համար:

Հիսուսը, որպես առաջնորդ, աղոթք էր անում: Անգամ նա ուներ աղոթքի կարիք, Աստված զորացնում էր նրան աղոթքի միջոցով: Նա աղոթք էր անում Իր բարի գործերից հետո և Իր հետևորդներին սովորեցնում էր աղոթել:

Աղոթք անելիս մենք Աստծուն ենք բերում մեր խնդիրները, ցանկություններ հայտնում, բայց Աստված ցանկանում է, որ Եր երեսը փնտրենք:

Կարևոր է, որ աղոթքը բխի սրտից, Աստված չի նայում մեր գեղեցիկ բառապաշարին, այլ սրտի անկեղծ աղոթքին:

Եթե ունես դժվարություններ, հիշի′ր, Հիսուսը իր դժվարությունների ժամանակ գնում էր աղոթքի:

Օրինակ վերցնենք ամենակարող Աստծուց:

Հայկ Գրիգորյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ