Ո՞րն է մեր պատերազմը

264

Երբ մեր կյանքում որոշ բաներ խառնվում են իրենց տեղերից, մենք փոխանակ պատերազմենք պատճառի հետ, պատերազմում ենք հետևանքի հետ:

Փոխանակ ծառը արմատախիլ անելուն, հաճախ կտրում ենք ճյուղերը, մտածելով, որ այլևս պտուղ չի լինի, սակայն այն նորից ծաղկում է: Երբեմն մենք պատերազմում ենք հետևանքի հետ, առանց հասկանալու, որ պետք է գնալ դեպի արմատները:

Մեր  պատերազմը սա է, որ մոտենանք Աստծուն և փնտրենք նրան, որ Նա լինի մեր պատասխանը, որ մեր բոլոր վիճակներով գնանք Նրա առաջ, լինենք Նրանը և փնտրենք Նրա ներկայությունը, միայն այդ դեպքում մենք կտեսնենք ծառի արմատները: Առանց Աստծո ներկայության մարդ ի վիճակի չէ պատերազմելու:

Այն մարդը, ով սիրում է Աստծուն ու ամեն օր մոտենում է նրան՝ հակառակորդը չի կարող հաղթել նրան:

Եթե նրա ներկայության մեջ չլինենք, մենք երբեք չենք կարող սիրել Աստծուն ամեն ինչից առավել, դնել Նրան առաջին տեղում: Եթե չկա նրա ներկայությունը, մենք չենք կարող ապրել նրա համար:

Ես և դու այսօր կարիք ունենք վերականգնելու Աստծո փառքը մեր կյանքերում, որովհետև Աստված շատ ավելին է պատրաստել մեզ համար:

Ամեն գործերը դատարկ են, եթե մենք ամեն օր լուրջ ժամանակ չենք տրամադրում Աստծո ներկայությանը:

Արտավազդ Թադևոսյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ