Ո՞րն է քո գլխավոր նպատակը

234

Մեր գլխավոր նպատակը ավետարանչությունը չէ, բժշկվելն ու հրաշքներ տեսնելը չի: Մեր գլխավոր նպատակը պետք է լինի Աստծուն փառաբանելն ու գոհանալը նրանից:

Աշխարհն այսօր միշտ բողոքում է Աստծուց: Հարցրեք ցանկացած մեկին. բոլորն ինչ-որ բան կգտնեն Աստծուց դժգոհելու, իսկ եթե մարդու կյանքում ամեն բան լավ է, ապա այդ դեպքում մարդն ամեն փառքերը կվերագրի իրեն:

Նման պարագայում միայն Եկեղեցին է, որ չնայելով տկարություներին ու գրպանի պարունակությանը, պիտի փառաբանի ու մեծարի Աստծուն:

«Սաղմոսներով ու օրհնություններով երգեք ու սաղմոս ասեք ձեր սրտերում…» — Եփեսացիս 5:19-20

Հիշի՛ր, որ դու մեկն ես, որ պիտի փառավորի Աստծուն: Երկիրն օրհնվում է, որովհետև Տիրոջ եկեղեցին է երկրի վրա, և այն շարունակ օրհնում է Աստծուն:

Օգտվիր քեզ ընձեռված բացառիկ հնարավորությունից, մտիր Նրա ներկայության մեջ և փառաբանիր ամենակարող Աստծուն:

Էդուարդ Հարությունյան

Աղբյուր՝  venatunchurch.am

Մեկնաբանություններ