Որոմներ ցորենի մեջ. Տիգրան Թադևոսյան

321

Աստծո Խոսքը բարի սերմ է սերմանում մեր սրտերում: Աշխարհն իր հերթին նույնպես սերմեր է ցանում, որոնք շատ են տարբերվում Աստծո Խոսքի սերմերից:

Աշխարհի ցանած սերմերից որոմ կարող է աճել ցանկացած քրիստոնյայի սրտում: Թշնամին այդ որոմը ցանում է, երբ քրիստոնյան «քնած» է՝ չի աղոթում, չի կարդում Խոսքը, հեռացել է եկեղեցուց: Թշնամին, սակայն, չի քնում, այլ արթուն սպասում է հարմար պահի:

Այսօր, ավելի քան երբևէ, աշխարհը որոմներ է ցանում քո սրտում ու քո մտքում: Եթե ժամանակին արմատախիլ չանես դրանք, ապա կգա մի օր, երբ սարսափով կնկատես, որ արդեն անզոր ես դրանց դեմն առնելու:

Ինչպես գրված է Եսայիա 55:6-ում. «Խնդրեցէք Տիրոջը, քանի դեռ Նա գտնվում է. Նորան կանչեցէք, քանի դեռ Նա մօտ է»:

Ետ դառնանք մեր չար ճանապարհներից, մաքրենք մեր սրտերը որոմներից, քանի դեռ Տերը չի ասել. «Անիրաւութիւն գործողը թող էլ անիրաւանայ, եւ կեղտոտը թող էլ կեղտոտուի, եւ արդարը թող էլ արդարանայ, եւ սուրբը թող էլ սրբուի»։ Հայտն.22:10-12:

Տիգրան Թադևոսյան

Մեկնաբանություններ