Որտե՞ղ գտնել ուրախություն

209

Աստվածաշնչում տեսնում ենք Դավիթի կյանքի օրինակը:

Նա շատ դժվար ճանապարհ էր անցել, մինչև օրհնությունների հասնելը, սակայն հետաքրքիր է այն, որ Դավիթի կյանքում շատ դժվարություններ, նեղություններ և փորձություններ եղան, բայց դրանք չկարողացան Դավիթից վորցնել սերը, հավատարմությունը և հնազանդությունը Աստծո հանդեպ:

Դավիթի կյանքը մեզ համար լավ օրինակ է, մենք տեսնում ենք, թե ինչի է հասնում մարդը, ով հնազանդ է լինում Աստծուն ու սիրում է նրան:

Եթե մեր սրտերում սեր չունենանք դեպի Աստված, կյանքում ինչպիսի հաջողությունների էլ հասնենք, դրանք չեն օգնի, որպեսզի մենք ուրախություն ունենանք:

Այսօր կարիք կա, որ մեր ուրախությունը գտնենք Աստծո մեջ: Եթե մոտենանք Աստծուն իր համար, Նա կօրհնի մեզ այնպես ինչպես օրհնեց Դավիթին:

Հնարավոր է մենք թագավորներ չդառնանք, ինչպես Դավիթը, բայց Աստծո ներկայութունը և Իր հրաշքները ամբողջ կյանքում մեզ հետ կլինեն և Նա ամեն վարկյան կբարձրացնի, կօրհնի ու իմաստություն կտա:

Պարույր Նազարեթյան 

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ