Ինչու այսօր եկեղեցիները կարիք ունեն «կապույտ օվկիանոսի ռազմավարության»

573

Չան Կիմը և Ռենե Մոբորնը ուսումնասիրել և տարբերակել են երկու ռազմավարություն՝ «կարմիր օվկիանոսի ռազմավարություն» և «կապույտ օվկիանոսի ռազմավարություն»: 

Երբ դու փորձում ես գտնել այն մարդկանց, որոնց փնտրում են նաև քո մրցակիցները և ջանում ես բավարարել նրանց այն նույն կարիքները, ինչ քո մրցակիցներն են բավարարում, դա կարմիր օվկիանոսի ռազմավարությունն է: Այդպես դու պայքարում ես նույն ձկան համար, որով սնվում են շնաձկները: Արդյունքում ջուրը արյունից կարմրում է:

Սակայն կապույտ օվկիանոսի ռազմավարությունը բավարարում է այն կարիքները, որոնց երբևէ ոչ ոք չի անդրադարձել: Հետևաբար դու չես մրցակցում ոչ մեկի հետ:

Այս ամենը շատ կարևոր է հատկապես եկեղեցու համար: Եկեղեցիների մեծ մասը ջանում է ունենալ ավելի լավ մանկական ծառայություն, ավելի պրոֆեսիոնալ փառաբանության խումբ կամ այլ գրավիչ և տեսանելի հնարքներ՝ մարդկանց դեպի եկեղեցի ուղղորդելու համար: Փորձը ցույց է տվել, որ սա գրավում է այն քրիստոնեաներին, ովքեր փնտրում են ավելի լավ փորձառություն:

Հետազոտությունները ցույց են տվել, որ վերջին տասնամյակներում շատ եկեղեցիներ փորձել են բարգավաճել՝ կենտրոնանալով այլ քրիստոնյաներին գրավելու վրա, փոխանակ բավարարեն այն մարդկանց կարիքները, ովքեր չեն հաճախում եկեղեցի:

Շատ տարիներ առաջ ավիաընկերության արդյունաբերությունը վնասներ էր կրում բարձր մրցակցության պատճառով: Ավիաընկերությունները փորձում էին մեծացնել երթուղիների քանակը՝ իրենց հաճախորդներին տալով  մեծ ընտրություն, դրանով իսկ ստեղծելով բարձր մրցակցություն: Նրանք միմյանց հասցնում էին ահռելի վնասներ և ստեղծում էին արյան կարմիր օվկիանոս, քանի որ շարունակ պայքարում էին գոյություն ունեցող հաճախորդների համար: Արդյունքում շատ փոխադրամիջոցներ չկարողացան գոյատևել և անհետացան:

Այդ ընթացքում սկսնակ «Southwest Airlines» ընկերությունը կենտրոնացավ ավելի էժան թռիչների վրա՝ ավելացնելով հաճախորդներին մատուցվող ծառայությունների քանակը: Ընկերությունը հասանելի դարձրեց կարճ թռիչքները այն մարդկանց համար, ովքեր ավտոմեքենայով էին ուղևորվում: Նրանց կարգախոսն էր՝ «բոլորն ուղևորվում են առաջին կարգով»: Նրանք այնքան իջեցրեցին գները օդային ուղիներից չօգտվողներ համար, որ ուղևորները ավտոմեքենայով ճամփորդելու փոխարեն նախընտրեցին օդային ճանապարհը:

«Southwest Airlines»-ը մրցակցության մեջ չմտավ այլ ավիաընկերությունների հետ, այլ հասանելի դարձավ այն մարդկանց համար, ովքեր ընդհանրապես չէին օգտվում ինքնաթիռներից:

Կապույտ օվկիանոսի ռազմավարությունը եկեղեցիների համար նշանակում է հասանելի լինել եկեղեցի չհաճախողների համար:

Ստորև ներկայացնում ենք «կարմիր օվկիանոս» և «կապույտ օվկիանոս» ռազմավարությունների համեմատությունը.

Կարմիր օվկիանոսի ռազմավարություն Կապույտ օվկիանոսի ռազմավարություն
Եկեղեցին….
հասանելի է … Եկեղեցի հաճախողներին Եկեղեցի չհաճախողներին
տեղեկանում է կարիքների մասին…. Կրկնօրինակելով հաջողակ եկեղեցիների փորձը Հարցնելով եկեղեցի չհաճախողներից իրենց կարիքները
օգտագործում է մարտավարություններ… Որոնք գրավում են մարդկանց Որոնք բավարարում են մարդկանց կարիքները
նորարարություններ է մտցնում… Կրկնելով այլ եկեղեցիների ծառայությունները Ստեղծելով նոր, կարիքին համապատասխան ծառայություններ
արդյունքը Աշխարհը քրիստոնյաներին ընկալում է որպես միմյանց հետ մրցակցողների Աշխարհը քրիստոնյաներին ընկալում է, որպես մարդկանց կարիքները հոգացողների
աստվածաշնչյան օրինակը… Սադուկեցիներ և Փարիսեցիներ Հիսուսը և իր աշակերտները (Ղուկաս 12:1-23 )

Ներկայացրեց Անուշ Թութիկյանը
Աղբյուրը՝ biblicalleadership.com

Մեկնաբանություններ

ԿԻՍՎԵԼ
Նախորդ հոդվածըՌուբեն
Հաջորդ հոդվածըՍամսոն