Ընկույզները 15 տոկոսով նվազեցնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը

220

Ընկույզների օգտագործումը նվազեցնում է մի շարք հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Ինչպես հաղորդում է BMC Medicine ամսագիրը, ընկույզները 15 տոկոսով նվազեցնում են քաղցկեղի, 30 տոկոսով՝ սրտի հիվանդությունների և 22 տոկոսով մահացության ընդհանուր վտանգի հավանականությունը։

Ընկույզները պարունակում են մեծ քանակությամբ մագնեզիում, ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, ուստի առողջարար են սրտի և անոթների համար։ Հունական ընկույզն օրինակ պարունակում է նաև մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, ինչն օգնում է պայքարել ընկճախտի դեմ և նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը։

«Բացի այդ կասկածներ կան, որ ընկույզները կարող են նվազեցնել նաև ճարպակալման զարգացման հավանականությունը»,-հայտարարել է Դագֆին Աունը՝ Լոնդոնի Կայսերական քոլեջից։

Աունը և նրա գործընկերները նման եզրահանգման են եկել՝ վերլուծելով և համադրելով շուրջ 3 տասնյակ գիտական աշխատանքների արդյունքներ, որոնց շրջանակներում գիտնականները ավելի քան 20 փորձարկում են անցկացրել՝ ուղղված տարբեր մթերքների, այդ թվում ընկույզների, օգտակար հատկությունների ուսումնասիրմանը։

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ