Զանգ ամենակարող Աստծուց

635

Շաբաթ երեկոյան տուն գնալուց առաջ մի հովիվ որոշում է զանգահարել կնոջը:

Արդեն ուշ երեկո էր, բայց կինը համառորեն չէր պատասխանում զանգերին:  Որոշ ժամանակ անց նա նորից է զանգահարում, և կինն անմիջապես պատասխանում է: Իսկ հովվի այն հարցին, թե ինչու՞  չէր պատասխանում զանգերին, կինը պատասխանում է, որ մինչ այդ ոչ մի զանգ չի եղել:

Այս դեպքն, իհարկե, կմոռացվեր, եթե երկու օր հետո հովվի գրասենյակում չհնչեր հեռախոսազանգը… Զանգահարողը մի տղամարդ էր, որ խոսում էր շաբաթ երեկոյան այդ համարից կատարված զանգի մասին, բայց հովիվը չէր ընկալում, թե ինչի մասին է խոսքը:

— Ինչ որ մեկը զանգում էր ինձ Ձեր համարից, բայց ես այդպես էլ չպատասխանեցի այդ զանգին,- պարզաբանում է անծանոթը:

Հովիվը տեղում  մտաբերում է շաբաթ օրվա տեղի ունեցածն ու ներողություն խնդրելով կատարվածի համար` բացատրում, որ ցանկացել է տուն զանգահարել, բայց, ըստ երևույթին, սխալ համար է հավաքել: Զանգող տղամարդն ընդհատում է նրան խնդրելով.

— Թույլ տվեք պատմեմ, թե ինչ է տեղի ունեցել այդ երեկո: Հասկանու՞մ եք, շաբաթ երեկոյան ես որոշել էի ինքնասպան լինել: Բայց մինչ մտադրությունս կիրականացնեի, աղոթքով դիմեցի Աստծուն` խնդրելով, որ եթե Նա գոյություն ունի և լսում է ինձ, ապա թող որևէ նշան ցույց տա: Հենց այդ պահին հնչեց հեռախոսազանգը: Ես մոտեցա և հեռախոսի թվային էկրանին տեսա գրված ՛՛From: Almighty God՛՛(Ամենակարող Աստծուց): Ամբողջ մի րոպե ես արցունքներն աչքերիս նայում էի հեռախոսին, բայց չէի վերցնում լսափողը:

Հ.Գ. Եկեղեցին, որտեղ ծառայում է հովիվը, կոչվում է ՛՛Almighty God Tabernacle ՛՛ (Ամենակարող Աստծո կացարան): Հենց այս անունով է եկեղեցու գրասենյակի հեռախոսահամարը գրանցված տեղական հեռախոսակայանում և, բնականաբար, այս անունն էլ գրառվել է ինքնասպանության մտադրություն ունեցող տղամարդու հեռախոսի էկրանին:

Մեկնաբանություններ