Աղոթքների շնորհիվ 14-ամյա տղան ապաքինվել է քաղցկեղից

1471
josh-martin

Christian Today-ի տեղեկացմամբ` Հյուսիսային Իռլանդիայի Բանգոր քաղաքից 14-ամյա Ջոշ Մարտինը բուժվել է քաղցկեղից:

Տղայի խոսքով`ինքը գիտեր, որ Աստված հոգ է տանում իր համար և կբժշկի իրեն: Նախորդ տարվա Սուրբ Ծննդյան տոներին Ջոշին հիվանդանոց էին տեղափոխել: Նրա մոտ կույր աղիքի բորբոքում էին կասկածում: Սակայն վիրահատության ժամանակ պարզվել էր, որ տղայի մոտ քաղցկեղի ագրեսիվ տեսակ է, որովայնում կային մի քանի չարորակ ուռուցքներ:

Ջոշը ընդունում էր քիմիոթերապիայի կուրսեր, շատ երկար ժամանակ պառկած էր հիվանդանոցում: Տղայի ծնողները Bangor Elim Church եկեղեցու ծառայողներ են: Նրանք Facebook-ի էջում խնդրել էին աղոթել Ջոշի համար: «Ամբողջ աշխարհում հազարավոր մարդիկ մեզ հետ միասին աղոթում էին». պատմել էր Ջոշի մայրը:

Տղայի բուժումը շարունակվում էր, իսկ մարդիկ շարունակում էին աղոթել և աջակցել  Ջոշի ծնողներին: Օրերս հայտնի դարձան վերջին հետազոտության արդյունքները: «Մենք երջանիկ ենք հայտնելու, որ վերջին հետազոտությունը ոչ մի ուռուցք չի հայտնաբերել և քաղցկեղի զարգացման ոչ մի նշան». գրել էր Ջոշի մայրը: Belfast Telegraph թերթին տված հարցազրույցի ժամանակ տղան ասել էր, որ Աստված պատասխանել էր աղոթքներին և իրեն բժշկել:«Ես գիտեի, որ Աստված հոգ է տանում ինձ համար». նշել էր Ջոշը:

Աղբյուր՝ tbn.am

Մեկնաբանություններ