Ամեն բան չէ, որ օգտակար է

547

Եվ Նրա աշակերտներից մեկ ուրիշը Նրան ասաց. «Տեր, թույլ տուր ինձ, որ նախ գնամ իմ հորը թաղեմ»: Իսկ Հիսուսը ասաց նրան. «Ինձ հետևիր, և թող մեռելները թաղեն իրենց մեռելներին» (Մաթևոս 8:21-22):

Հիսուսն այս խոսքերն ասաց՝ ցույց տալու համար, որ աշխարհում միշտ ինչ-որ բան կլինի անելու: Եթե մեկն ուզում է իր ետևից գա, ապա պետք է պատրաստ լինի թողնելու որոշ բաներ:

Այսօր յուրաքանչյուր մարդ ունի իր զբաղմունքը: Մենք ևս՝ քրիստոնյաներս, ունենք առօրյա զբաղմունքներ, նախասիրություններ… Այդ ամենի մեջ շատ բաներ միգուցե մեղք չեն և չեն վնասում մեզ, բայց մենք երբեք չպետք է խառնենք կարևորն անկարևորի հետ, առաջնայինը երկրորդականի հետ:

«Ամեն բան օրինավոր է ինձ, բայց ամեն բան օգտակար չէ: Ամեն բան օրինավոր է ինձ, բայց ես ոչ մի բանի իշխանության տակ պիտի չլինեմ» (1 Կորնթացիս 6:12):  

Հակառակորդը գիտի, որ դու ոչ մի դեպքում գուցե չես հրաժարվի Աստծուն որպես քո Տեր ու Փրկիչ ընդունելուց, և նա մտածում է, թե ինչ զբաղմունքներ բերի, որ քեզ հեռացնի Աստծուց: Ուստի ուշադիր եղիր, թե որոնք են քո զբաղմունքները և արդյո՞ք ճիշտ ես օգտագործում ժամանակդ որպես քրիստոնյա:

Արթուր Աղեկյան
Աղբյուրը՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ