Այս ո՞ւր ենք գլորվում…

1157
Փարիզյան ողբերգությունը

Ո՞ւր է գնում Եվրոպան: Ի՞նչ են ուզում մահմեդականները: Ի՞նչ է կատարվում արաբական աշխարհում: Ամենուր մեղք, պատերազմ, ահաբեկչություն, արյուն, մահ:

Փարիզում ավելի քան հարյուր հիսուն մարդ է զոհվել: Ինչո՞ւ: Հանուն ինչի՞:

Նայում ես ու սարսռում: Կարդում ես ու սարսափում: Մինչև ե՞րբ: Ավարտվելո՞ւ է արդյոք այս արհավիրքը:

Այո, ասում է Աստվածաշունչը, ավարտվելու է: Եվ այս արհավիրքը հենց ավարտին մոտենալու նշաններից է:

Պատճառն էլ մեկն է՝ մեղքը: Մեղք՝ համասեռամոլության տեսքով: Մեղք՝ գոռոզության տեսքով: Մեղք՝ աստվածանարգության տեսքով: Մեղք՝ ահաբեկչության տեսքով: Մեղք՝ Հիսուսին ժխտելու տեսքով:

«…Բոլորը մեղանչեցին և Աստծու փառքից զրկվեցին». Հռոմ. 3.23:

Բազմաթիվ մեղքերի կողքին այսօր աշխարհում լայնորեն տարածվում է մեղքի մի սարսափելի տեսակ, որ կոչվում է արմատական իսլամ: Այն իր ճանապարհին ոչնչացնում է մարդկության բոլոր ձեռքբերումները և ամեն բան խեղդում է արյան ծովում:

Կարծիք կա, թե իսլամն այստեղ մեղք չունի: Մեղավորը մարդիկ են: Ասում են, որ քրիստոնեությունը նույնպես ահռելի զոհերի պատճառ է դարձել: Ու որպես փաստարկ բերում են միջնադարյան ինկվիզիցիան կամ խաչակրաց արշավանքները:

Ե՛վ իսլամական պետության այսօրվա արյունահեղությունը, և՛ «խաչակրաց» կոչվող արյունահեղությունը սարսափելի ոճիրներ են: Արդարացում չունեն և ոչ մեկը:

Բայց արդա՞ր է արդյոք խաչակրաց արշավանքների կամ ինկվիզիցիայի պատճառով հավասարության նշան դնել քրիստոնեության և իսլամի միջև:

Իսլամի «սուրբ գրքում»՝ Ղուրանում, գրված է՝  «Սպանե՛ք անհավատներին, որտեղ որ հանդիպեք նրանց»: Ղուրան, 2-րդ Սուրահ, 191:

Սա միակ մեջբերումը չէ: Ղուրանը լցված է քրիստոնյաների ու հրեաների նկատմամբ ատելության, թշնամության ու մարդասպանության այսպիսի բազմաթիվ կոչերով:

Իսկ քրիստոնեությունը Սեր է քարոզում՝ անվերապահ, աստվածային Սեր բոլորի, անգամ թշնամիների նկատմամբ:

Իսլամական պետության արյունարբուներն առաջնորդվում են իրենց «սուրբ գրքով»՝ Ղուրանով: Իսկ խաչակրաց արշավանքների մարդասպանները հակառակ էին գնում իրենց Սուրբ Գրքի՝ Աստվածաշնչի սկզբունքներին: Սա է տարբերությունը:

Հետևաբար տարբերությունը խաչակիրների ու իսլամիստ ահաբեկիչների միջև չէ: Դրանք գրեթե նույնն են:

Խաչակրաց ժամանակների աշխարհիկ և «հոգևոր» իշխանությունները թույլ չէին տալիս, որ Աստծո Խոսքը հասանելի լինի մարդկանց և քրիստոնեությունը կենդանի հավատից վերածել էին կրոնավորության: Մարդիկ, անտեղյակ լինելով ճշմարտությունից, դառնում էին մարդասպանության գործիք՝ համոզված լինելով, որ սպանում են հանուն Աստծո: Իսլամիստներն էլ նույն համոզմունքն ունեն:

Տարբերությունը, իսկ ավելի ճիշտ՝ հակասությունը, իսլամի ու քրիստոնեության միջև է. մեկը մահ է քարոզում, իսկ մյուսը՝ Սեր:

Ուրեմն եկեք սթափ լինենք: Ուրեմն եկեք իմաստուն լինենք: Եկեք չարդարացնենք մարդասպաններին: Եկեք սիրենք մարդուն: Եկեք տարբերենք չարը բարուց: Տարբերենք Ճշմարտությունը մոլորությունից և չտրվենք այս աշխարհի մոլորություններին, չմասնակցնեք մեղքի խրախճանքներին, չարդարացնենք մեղքը, այլ Հիսուսի անունը շուրթներիս՝ ազատվենք ամեն տեսակ մեղքի ազդեցությունից:

Ընդունենք Նրան որպես միակ Ուղի: Ընդունենք Նրան որպես Տեր և Փրկիչ:

… Վերջը մոտ է:

Աշոտ Հովսեփյան

Մեկնաբանություններ