Այս փոքրիկը մորը գրություն բերեց ուսուցչուհուց. կարդալով այն՝ մայրը սկսեց արտասվել… հուզիչ պատմություն

1837
Little Thomas Edison

Թոմաս Էդիսոնը մի օր ասել է. «Հաջողության հասնելու ամենաճիշտ ճանապարհը՝ անընդհատ նորից կրկնելն է»:

Ուսումնասիրելով նրա կենսագրությունը, հասկանում ես, որ նա ճիշտ էր: Քչերը գիտեն, որ իր հաջողությունների համար մեծ գյուտարարը նախ և առաջ պարտավոր է… իր մայրիկին, ով նրան հավատում էր մինչև վերջ:

Ձեզ ենք ներկայացնում մի ապշեցնող պատմություն: Ճիշտ է այն, թե հերթական հորինվածքն է, հիմա շատ դժվար է ասել: Բայց, ցանկանում ենք հավատալ, որ այսպիսի բան իրականում տեղի է ունեցել մեծն գիտնականի կյանքում: Եվ այսքանից հետո ինչպես հավատալ կամքի ուժին:

Մի օր Թոմաս Էդիսոնը դպրոցից տուն վերադարձավ և իր մայրիկին նամակ հանձնեց իր ուսուցչուհուց: Մայրիկը հանկարծ սկսեց լաց լինել, իսկ հետո նամակը բարձրաձայն կարդաց տղայի համար. «Ձեր տղան հանճար է: Այս դպրոցը շատ փոքր է, և այստեղ չկան ուսուցիչներ, ովքեր կկարողանան նրան ինչ-ոչ բան սովորեցնել: Խնդրում եմ, նրան ինքներդ սովորեցրեք»:

տռտռռռ

Մոր մահից շատ տարիներ անց (այդ ժամանակ Էդիսոնն արդեն հայտնի գիտնական էր դարձել), նա նայում էր հին ընտանեկան արխիվը, և գտավ այդ նամակը: Թոմասը բացեց նամակը և կարդաց. «Ձեր տղան մտավոր հետամնաց է: Մենք այլևս չենք կարող նրան դասավանդել դպրոցում այլ աշակերտների հետ: Խորհուրդ ենք տալիս Ձեզ, որ Դուք ինքներդ նրան սովորեցնեք տանը»:

Էդիսոնը լաց էր լինում մի քանի ժամ շարունակ: Հետո նա գրեց իր օրագրում. «Թոմաս Ալվա Էդիսոնը մտավոր հետամնաց երեխա էր: Իր հերոսուհի մայրիկի շնորհիվ, նա դարձավ դարի ամենահանճարեղ գիտնականներից մեկը»:

Գնահատեք Ձեր մայրիկներին: Միայն նրանք են մեզ սիրում այնպիսին, ինչպիսին մենք կանք, և հավատում են մեզ անկախ որևէ բանից:

Աղբյուր՝ blog.1in.am

 

Մեկնաբանություններ