Աննախադեպ պատմություն.Վկայություն

445

Մեր Աստված հզոր է և Նրա համար անհնարին ոչինչ չկա։

Այս անգամ Աստծո արած հրաշքի մասին գրել են Հնդկաստանից։ Որոշ ժամանակ առաջ Տիմոտի Դիսյուզան խնդրել էր «Աստծո տուն» եկեղեցիների ավագ հովվին և աղոթող թիմին աղոթել իր ընկերոջ մայրիկի համար, ով ուներ քաղցկեղ և ուժեղ ցավերով պառկած էր հիվանդանոցում։ Ըստ բժիշկների ախտորոշման՝ նա ընդամենը մի քանի օրվա կյանք ուներ. քաղցկեղի մետաստազները տարածված էին ամբողջ մարմնով։ Բայց վերջակետը դրված էր մարդկանց կողմից, և ո՛չ թե Աստծո։

Ավագ հովիվ Գ. Սիմոնյանի և աղոթող թիմի միաբան աղոթքից հետո լսեցինք Աստծո արած գերբնական հրաշքի մասին։ Կինը կատարյալ բժշկված է հիվանդությունից. չկան ո՛չ մետաստազները, ո՛չ ցավերը։ Նույնիսկ անհավատ մարդիկ կընդունեն, որ սա բացառիկ հրաշք է։
Ապրի՛ր Աստծո հետ, ևհրաշքները քո բաժինը կլինեն…

Լրագրող՝ Սաթինե Խաչատրյան

Աղբյուր՝ Աստծո տուն

Մեկնաբանություններ