Անտեսանելի կողմը (ֆիլմ)

1377

Մայքլ Օրը երիտասարդ աֆրոամերիկացի է, ով անապահով ընտանիքից էր և մանկությունից թափառում է փողոցներով:

Չստանալով արժանի վերաբերմունք թմրամոլ մորից և կրիմինալ գործերի մեջ խառնված հորից նա 2 տարի անընդմեջ դպրոցում մնում է նույն դասարանում այնուհետև նրան վերցում է սոցիալական կազմակերպությունը և Մայքլը սկսում է շրջել խնամակալ ընտանիքներով: Հերթական անգամ զրկվելով ընտանիքից Մայքլը հայտնվում է մի հարուստ սպիտակամորթ ընտանիքիում:

Ընտանիքի բոլոր անդամենրը և մասնավորապես մայրը՝ Լի Էննը շատ կարճ ժամանակահատվածում կապնվում են Մայքլի հետ: Նրանք հասկանում էին, որ չնայած Մայքլի ֆիզիկական ուժին և տեսքին նա շատ բարի անձնավորություն է, որից ուղղակի բախտը երես է թեքել: Նա գրեթե չէր ստացել կրթություն և Տուի ընտանիքը փորձում է օգնել նրան գտնել իր տեղը այս կյանքում: Շարունակելով ուսումը տեղի դպրոցում Մայքլը ընդգրկվում է դպրոցի ամերիկյան ֆուտբոլի թիմի կազմում և բացահայտում է իր մեջ մեծ սպորտային տաղանդ: Այս կյանքում ոտքի կանգնելու համար նրան պետք է օգնող ձեռք, որը հանդիսանում է Տուի ընտանիքը:

Մեկնաբանություններ