Անտոն Չեխով. Կիրթ մարդու 8 կարևոր հատկանիշ

1050
Կիրթ մարդիկ

Դեռևս 100 տարի առաջ ռուս դասականը կարևորել է 8 հատկանիշներ, որոնք խոսում են մարդու կրթվածության մասին: Մեծ դասականի դիտարկումները ներկայացնում ենք կրճատ: 

  1. Կիրթ մարդիկ հարգում են մարդու անհատականությունը, ուստի միշտ ներողամիտ են, մեղմ, քաղաքավարի և զիջող: Նրանք չեն բորբոքվում մուրճի կամ կորած իրի համար: Ապրելով ինչ-որ մեկի հետ` դա որպես լավություն չեն ներկայացնում, հեռանալիս էլ չեն ասում` քեզ հետ հնարավոր չէ ապրել: Ներում են և՛ աղմուկը, և՛ ցուրտը, և´ վառած միսը, և՛ կծու խոսքը, և՛ օտարների ներկայությունն իրենց կացարանում:
  2. Կարեկցանքով են վերաբերվում ոչ միայն աղքատներին ու կատուներին: Նրանց սիրտը ցավում է այն ամենի համար, ինչն անզեն աչքով տեսանելի չէ:
  3. Հարգում են ուրիշի սեփականությունը և դրա համար վերադարձնում են պարտքերը:
  4. Սրտաբաց են և վախենում են ստից` ինչպես կրակից:
  5. Չեն նվաստանում` ուրիշների կարեկցանքին ու աջակցությանն արժանանալու համար:
  6. Կիրթ մարդիկ ունայնամիտ չեն: Նրանց չեն գրավում այնպիսի կեղծ ադամանդները, ինչպես` նշանավոր մարդու հետ ծանոթությունը, Salon-ում դիմացինին ցնծությամբ դիմավորելը, պանդոկային ճանաչվածությունը:
  7. Եթե նրանք տաղանդ ունեն, հարգում են այն, նրան են զոհաբերում հանգիստը, կանանց, գինին, սին հոգսերը:
  8. Կիրթ մարդիկ իրենց մեջ դաստիարակում են գեղագետին: Նրանք չեն կարող հագուստով քնել, պատին ուտիճներով ճեղք տեսնել, կեղտոտ օդ շնչել, քայլել թքոտած հատակին, սնվել գազօջախի մոտ…

Աղբյուր՝ newsline.am

Մեկնաբանություններ