Առակ խոսքի ուժի մասին

1097

Մի անգամ պրոֆեսորը պատմում էր խոսքի ուժի մասին: Վերջին շարքերից մեկը բացականչեց.

– Դու հիմարություններ ես դուրս տալիս, արդյո՞ք սուրբ կդառնաս, եթե անընդհատ կրկնես «Աստված, Աստված, Աստված…», արդյոք կդառնա՞ս մեղավոր, եթե անընդհատ կրկնես «մեղք, մեղք, մեղք…»:

Տեղդ նստի՛ր այլանդակ, – խոսքը կտրում է պրոֆեսորը:

Պրոֆեսորի այս խոսքերից, բղավող մարդուն պատում է կատաղությունը: Նա ջղայնացած սկսում է հայհոյել և բավական ժամանակ է պահանջվում, որպեսզի նա ուշքի գա:

Զղջացողի տեսքով պրոֆեսորը ասում է.
Ներեցեք ինձ… , ես չափից շատ տաքացա: Ի սրտե ներողություն եմ խնդրում իմ աններելի արարքիս համար:

Աշակերտը մի անգամից հանգստանում է:
– Ահա՛ և քեզ պատասխան, – շարունակում է պրոֆեսորը: Մեկ բառից դու մի անգամից դուրս եկար հուներիցդ, մեկ բառից կատաղությունը պատեց քեզ, իսկ մեկ այլ ուրիշ բառից դու մի անգամից հանգստացար:

Աղբյուր՝ blognews.am

Մեկնաբանություններ