Աստված Ադամին ստեղծել էր, որպեսզի հաղորդակցվեր նրա հետ

254
god

Աստված Ադամին ստեղծել էր, որպեսզի հաղորդակցվեր նրա հետ: Տերը նաև ցանկանում էր, որ մարդը «աճեր և շատանար, լցներ երկիրն ու տիրեր նրա վրա»:

Աստծո ծրագրի համաձայն այն պետք է շարունակվեր հավիտյան: Ադամը ստեղծվել էր կատարյալ և կարող էր անվերջ վայելեր այն, ինչը նրա համար ստեղծել էր Աստված:

Սակայն Ադամն ընտրեց անհանազանդության ճանապարհը և ընկավ ապստամբության մեջ, դրանով քանդելով Աստծո հրաշալի ծրագիրն ու փոխհարաբերությունները, որ Եդեմական պարտեզում կային իր և Աստծո միջև:

Ադամի անկման պատճառով սատանան մտավ նրա կյանք իր ողջ զինանոցով, այդ թվում մահով, որպեսզի վերջ դներ երկրի վրա տիրող կյանքին: Օգտվելով Ադամի սխալից, սատանան հնարավորություն ստացավ ազդեցություն ունենալ նրա սերունդների վրա: Սատանայի բոլոր նպատակները շարադրված է սուրբգրային մեկ համարում. «Սատանան գալիս է, որ գողանա, սպանի և կորցնի, բայց Ես եկա, որ դուք ավելիով կյանք ունենաք» (Հովհ.10:10): Սատանան գողացավ այն, ինչ Աստված խոստացել էր Ադամին, և դրանով հնարավորություն ստացավ մուտք գործել յուրաքանչյուր մարդու կյանք: Ճշմարտության փոխարեն նա առաջարկում է սուտը, քանի որ գողացել է ճշմարտության Խոսքը:

Այսուհետ մահը վրա է հասնում անսպասելի կամ դանդաղ, քանի որ հաճախ այն դանդաղ ուտում է մարդու մարմինը հիվանդությունների կամ դժբախտությունների միջոցով: Ամեն դեպքում ֆիզիկական գոյության վերջը մահն է: Բայց Աստված սատանային խայտառակ պարտության մատնեց Հիսուս Քրիստոսի միջոցով: Նրա թափած արյան, մահվան և հարության շնորհիվ մարդու կյանքը հոգևոր ծրագրում փոխվում է: Առողջությունը, որը խաթարվել էր հիվանդությամբ, կարող է վերականգնվել: Սատանայի՝ կործանում և մահ բերող հնարավորությունները կարող են սահմանափակվել:

Հատված «ՀԻՍՈՒՍԸ ՄԵՐ ԲԺԻՇԿՆ Է» թեմայից:

Միջազգային աստվածաշնչյան քոլեջ

Մեկնաբանություններ