Ավելի քան 5.800 անչափահաս ներգաղթյալներ Գերմանիայում անհետ կորած են համարվում

232

Ավելի քան 5.800 անչափահաս ներգաղթյալներ Գերմանիայում անհետ կորած են համարվում։ Այդ մասին հաղորդել է Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը։

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ՆԳՆ-ի տվյալներով՝ անհետ կորած 8006 երեխաներից հայտնաբերվել են միայն 2.171-ը։

«Անհետ կորած անչափահասների մեծ մասն Աֆղանստանից, Սիրիայից, Էրիթրեայից, Մարոկկոյից և Ալժիրից են»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։

Մոտ 6.000 անհետ կորածներից 555-ը 14 տարեկանից ցածր երեխաներ են։

Եվրոպոլի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ վերջին երկու տարիներին առանց մեծահասակի ուղեկցության Եվրոպա է հասել ու անհետացել ավելի քան 10 հազար երեխա։

Ծառայության տվյալներով՝ նրանցից շատերը կարող են հայտնված լինել այնպիսի հանցավոր խմբավորումների ցանցում, որոնք զբաղվում են մարդկանց առևտրով՝ սեքսուալ շահագործման ու օրգանների առևտրի նպատակով։

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանություններ