Ավետարան

264

«Ավետարան» նշանակում է «բարի լուր»։ Ինչ վերաբերում է Աստվածաշնչին, այս բարի լուրը հաստատում է, որ մեղքերի պատճառով մենք չպետք է հեռանանք Աստծուց, որովհետև Հիսուս ներում է բերել Իր հետ։

Մարկոսի Ավետարանը բնութագրվում է որպես «Ավետիս Հիսուս Քրիստոսի»։ Այդ ավետիսը՝ «ավետարանը», Հիսուս Քրիստոսն է։ Ավետարանի ճշմարտությունները շատ պարզ են. «Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար, ինչպես գրված է Գրքում, թաղվեց և երեք օր հետո հարություն առավ, ինչպես գրված է Գրքում»։ Հիսուսի մահվան և հարության շնորհիվ մենք ներում և նոր կյանք կարող ենք ստանալ։

Իրականում Ավետարանն այնքան պարզ է, որ ոմանք քամահրել են այն։ Պողոսը բացատրում է, որ երբեք դժվար չէ գտնել Աստծուն։ Հիսուս Քրիստոսի ավետիսը փիլիսոփայական ծրագիր չէր, այլ հենց Իր՝ Աստծու ծրագիրը։ Պողոսն իր սեփական փորձով համոզվեց, որ «ավետարանելն Աստծու զորությունն է՝ ի փրկություն բոլոր հավատացյալների»։

Ղկ 2.10-11, Մր 1.1, 14, Ղկ 4.18-21, Ա Կր 15.3-4, 1.17-23, Եփ 1.6-13, Հռ 1.16-17

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ