Արդա՞ր, թե՞ ներողամիտ

287

Եթե դուք սիրում էք նկատել ուրիշի սխալներն ու արդարորեն դատել մարդկանց, ապա հիշե՛ք. «ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափվի ձեզ համար»: (Մտ 7:2):

Ձեզանից ո՞վ կդիմանա ու ոտքի վրա կանգնած կմնա երբ Աստված արդարորեն դատի իրեն: Դուք կուզեք որ Աստված արդա՞ր լինի ձեր նկատմամբ, թէ՞ ներողամիտ: Եթե Աստված արդար լինի իմ նկատմամբ, ես չեմ դիմանա, քանի որ այնքան շատ են իմ մեղքերն ու չար մտքերը: Տերը գիտե սա և դրա համար ասեց. «Այն ամէնը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»։ (Մտ 7:12):

Ուզու՞մ էք մարդիկ ձեր նկատմամբ արդար լինին ձեր նեղության ժամանակ, դուք էլ արդար եղեք իրենց նկատմամբ: Բայց եթե ուզում էք, որ մարդիկ ու Աստված ներողամիտ լինեն ձեր նկատմամբ նեղության ժամանակ, ապա դուք էլ ներողամիտ եղեք իրենց նկատմամբ այսօր:

Արմեն Հարեյանի ՖԲ գրառումը

Մեկնաբանություններ