Արյան վարակը հեռացավ․Վկայություն

350

Աստծո կատարած հերթական հրաշքի մասին լսեցինք Լագոսից՝ Էքինֆենուա Օլուդիլից։ Նա ուներ արյան վարակ և շատ էր սարսափած դրանից, քանի որ շատ անսպասելիորեն էր իմացել այդ մասին։

Սակայն նա իր հույսը դրել էր Աստծո վրա և աղոթքի խնդրանքով դիմել «Աստծո տուն» եկեղեցուն։ Կարդալով նրա նամակն ուղիղ եթերով ավագ հովիվ Գրիգոր Սիմոնյանն իր աղոթքի թիմի հետ սրտանց աղոթեցին նամակագրի համար և աղոթքի պատասխանը չուշացավ։

Մի շաբաթ հետո Էքինֆենուան գրեց, որ Աստծո հրաշքն է կատարվել իր հետ և ինքը բժշկվել է. նա կրկնակի հետազոտության է գնացել և պատասխանները լրիվ դրական են եղել։
Անչափ շնորհակալ ենք Աստծուն իր գթասրտության և իր արած ամեն հրաշքի համար, ինչպես նաև «Աստծո տուն» եկեղեցուն սրտացավ ու հավատքով աղոթքների համար։

Լրագրող՝ Սաթինե Խաչատրյան

Աղբյուր՝ «Աստծո տուն»

Մեկնաբանություններ