Բացեք ձեր սրտերն ու դռները միգրանտների առաջ. Հռոմի պապ

263

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է կառավարություններին, ովքեր հրաժարվում են օգնել միգրանտներին։ 

Հռոմի պապն այս քննադատությունն հնչեցնում է այսօր կայանալիք Եվրամիության միգրացիոն ճգնաժամին նվիրված գագաթաժողովին ընդառաջ։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչ է անում ցուցաբերել ավելի շատ կարեկցանք՝ նշելով, որ միգրանտները սպասում են սահմաններին, քանի որ «այնքան շատ փակ դռներր ու այնքան շատ փակ սրտեր կան»։

Աղբյուր՝ life.panorama.am

Մեկնաբանություններ