Բրիտանացի ավետարանիչները գրել են բլոգերի 10 պատվիրանները:
Կանոնների այս հավաքածոն ներկայացվել է Ավետարանչական միավորման համաժողովում՝ կազմակերպություն, որը միավորում է բազմաթիվ հարանվանություններ և ներկայացնում է Մեծ Բրիտանիայի միլիոնից ավել հավատացյալների:
Բլոգերի 10 պատվիրանները սրանք են.
- Բլոգդ քեզնից բարձր մի՛ դասիր:
- Բլոգիցդ կուռք մի՛ սարքիր:
- Մի՛ չարաշահիր կեղծանունդ՝ այն մեղքին ծառայեցնելով:
- Հիշի՛ր շաբաթ օրը, շաբաթվա մի օրը անց կացրու առանց բլոգի:
- Պատվի՛ր մյուս բլոգերներին քեզնից առավել և նրանց սխալներին մեծ ուշադրություն մի՛ դարձրու:
- Մի՛ սպանիր ուրիշի պատիվը, հեղինակությունն ու զգացմունքները:
- Մի՛ շնանար համացանցում:
- Մի գողացիր ուրիշի նյութերը:
- Մյուս բլոգերների վրա սուտ վկայություն մի՛ արա:
- Մի՛ ցանկացիր մյուս բլոգերի ռեյտինգը:
Աղբյուրը՝ www.invictory.com