Բոլոր ճանապարհները տանում են դեպի տուն (ֆիլմ)

1024

Պատմություն հիմնված մի 12 տարեկան աղջկա կյանքի վրա, ով կորցրել էր մորը ավտովթարի պատճառով:

Նրա հայրը ամեն կերպ փորձում է հաղթահարել կնոջ կորստի ցավը և զբաղվել աղջկա դաստիարակությամբ, բայց ավտովթարից հետո աղջիկը դառնում է անչափ տխուր և խուսափում է հոր հետ շփումից: Աղջիկը հենց հորն է մեղավոր համարում կատարվածի մեջ: Երբ նրանց հարաբերությունները վերջնական վատանում են, Բելլան հեռանում է գյուղ իր պապիկի մոտ: Պապիկն էլ է մի կերպ համակերպվում դստեր կորստի հետ և Բելլայի ներկայությունը ամեն անգամ նրան հիշացնում է ցավալի կորստի մասին:

Գյուղում կենդանիներով և հասարակ մարդկանցով շրջապատված՝ Բելլան ընկերներ է ձեռք բերում և սովորում է հասկացողության և վստահության միջոցով հաղթող դուրս գալ դժվար իրավիճակներից: Արդյո՞ք Բելլան կկարողանա սանձել իր զգացմունքերը և բաց թողել անցյալը, որպեսզի հույսով առաջ նայի դեպի ապագան:

Մեկնաբանություններ