Բրիտանացի պատգամավորները պահանջում են քրիստոնյաների դեմ բռնարարքները ցեղասպանություն ճանաչել

153
Britain

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 66 պատգամավորներ նամակ են ուղարկել վարչապետ Դևիդ Քեմերոնին:

Պատգամավորները  խնդրում են, որպեսզի Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ում բարձրացնի «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Սիրիայում և Իրաքում  քրիստոնյաների դեմ իրականացվող բռնարարքները ցեղասպանություն ճանաչելու հարցը: Նամակը ստորագրած պատգամավորների թվում են անգլիկան երեք եպիսկոպոս, գիտնականներ, իրավաբաններ և այլոք:

Նամակի հեղինակները հիշատակում են իսլամիստ գրոհայինների կողմից կրոնական առաջնորդների սպանությունների, քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների զանգվածային սպանությունների, կտտանքների, փրկագին ստանալու նպատակով կատարվող առևանգումների, բռնի ուժով իսլամացման դեպքերի և այլ վայրագությունների մասին: Նամակում նշված է նաև քրիստոնեական տաճարների   տարածքների և գույքի կողոպուտների մասին:

Աղբյուր՝ tbn.am

Մեկնաբանություններ