Գեղեցիկ և հնազանդ՝ բնության պես․ Րաֆֆի Շահվերդյան

451
Rev. Rafie Shahverdian

Բնությունը չի քարոզում:

Ինքնագովազդ չունի և չի փորձում աղմկոտ ձևերով ուշադրության արժանանալ, այլ կատարյալ հնազանդություն ունի Աստծու հանդեպ, դրա համար գեղեցիկ է, գրավիչ է և հիացնում է բոլորին։

Լուռ է, բայց խոսում է, լսվում ու նայվում։

«Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը, եւ հաստատութիւնը իմացնում է նորա ձեռքի գործքերը։ Լեզու չկայ եւ խօսք չկայ. նորանց ձայնը լսելի չէ»․ Սաղմոս. 19․1,3։

Ես և դու նույնպես, երբ հնազանդվենք, լուռ և անաղմուկ, Աստծու փառքը կարտացոլենք։

Կարիք չի լինի ցուցադրվելու և գովազդի, այլ կնայվենք գեղեցիկ և հնազանդ՝ բնության պես։

Րաֆֆի Շահվերդյան

Մեկնաբանություններ