Գլոբալ տաքացման հետևանքով օրերը կսկսեն երկարել

404
global

Գլոբալ տաքացման և դրա հետևանքով սառցապատ տարածքների հալվելու պատճառով Երկիր մոլորակը կսկսի ավելի դանդաղ պտտվել իր առանցքի շուրջ, և հետևաբար օրերը կդառնան ավելի երկար:

Նման հայտարարությամբ է հանդես եկել միջազգային գիտնականների մի խումբ: Մոլորակի դանդաղ պտտվելու հետևանքով ամեն օր 5 միլիվայրկյանով օրը կերկարի: Արդյունքում տարվա մեջ օրը կերկարի 0,03 րոպեով, իսկ 100 տարի անց՝ 3 րոպեով:

Թվում է, թե սա այդքան էլ լուրջ թիվ չէ, և այն մենք դժվար թե զգանք, սակայն դարեր անց, եթե գլոբալ տաքացումը շարունակվի նույն կերպ, տարբերությունը կլինի ակնհայտ:

Աղբյուր՝ life.panorama.am

Մեկնաբանություններ