Եկ, Տեր Հիսուս. Գլորիա Քոուփլենդ

253

«Սիրելինե՛ր, հիմա Աստծո որդիներ ենք, և տակավին հայտնված չէ, թէ ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե, երբ Նա հայտնվի, Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք Նրան ինչպես որ Է: Եվ ամենն, ով որ այս հույսն ունի իրենում, սրբում է իր անձը, ինչպես որ Նա սուրբ է»: (Ա Հովհաննեսի 3: 2, 3)

Անհուսություն: Մեր դարում այս զգացողությունը ավելի ու ավելի է տարածվում մարդկանց մեջ: Բայց մենք՝ որպես հավատացյալ, երբեք նման զգացողություն չպետք է ունենանք: Որովհետև նշանակություն չունի, թե որքան ճնշումներ են գալիս այս երկրի վրա, նշանակություն չունի, թե որքան խավար իրավիճակներ են շրջապատում մեզ, մենք գիտենք, որ հույս ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերադարձի համար:

Երբեմն մոռանում ենք դա: Մենք մեր ուշադրությունն այնքան ուժեղ ենք կենտրոնացնում այս կյանքի բնական երևույթների վրա, որ կորցնում ենք հույսը և դառնում հուսահատության գերին: Բայց մեզ համար դա անթույլատրելի է:

Մեկ անգամ իմ ընկերներից մեկը Մերձավոր Արևելքում հանդիպել էր նորադարձ մի արաբ կնոջ, որն ասածիս կենդանի ապացույցն է: Մեզանից շատերն անտանելի կհամարեին այն կյանքը, որով այդ կինն ապրում էր: Նա ապրում էր պատերազմական գոտում, որն ամբողջությամբ քայքայված էր բռնությունների հետևանքով: Ամեն օր նա կանգնած էր ռմբակոծության և կրակոցների վտանգի առաջ:

Թվում է, թե այդ արաբ կինը ոչ մի հույս չպետք է ունենար: Նրա երկիրը աչքի առաջ կործանվում էր: Նա պետք է գնար Իսրայել և գումար վաստակեր իր ընտանիքի համար, քանի որ իր բնակավայրում աշխատանք և գումար վաստակելու ոչ մի հնարավորություն չկար: Ամեն բան նրա շուրջը ավելի ու ավելի էր վատանում, բայց նա իմ ընկերոջն ասել էր, որ հույս ունի, քանի որ գիտի Հիսուսը վերադառնալու է իր ետևից: Եվ այդ հույսը նրան ամուր էր պահում:

Ուրեմն, եթե դու անհույս ես, հեռացրո՛ւ քո աչքերը այս աշխարհից և նայի՛ր Հիսուսի մոտալուտ վերադարձին: Դա ոչ միայն կբարձրացնի քո հոգին, Աստվածաշունչն ասում է, նաև կմաքրի քեզ: Այն կստիպի, որ դու արդար կյանքով ապրես, հեռանաս քեզ շրջապատող աշխարհի մեղքից և անհաջողություններից: Այն կտա քեզ Աստծո ուրախությունը և հաղթանակը:

Մտածի՛ր սրա մասին: Երբ այս աշխարհը մոտենա իր ավարտին, ես և դու դեռ ամեն բան նորից պետք է սկսենք: Մենք մուտք կգործենք ամենափառավոր կյանքը, որը վեր է ամեն պատկերացումից: Աշխարհի մարդիկ թախիծով ետ կնայեն և երանի կտան այդ օրերին: Բայց ինձ և քեզ համար լավագույնը դեռ առջևում է: Ուստի մենք կարող ենք նեղությունների մեջ գոչել ալելուիա և ասել այն, ինչ Հովհաննես առաքյալն ասաց. «Եկ, Տեր Հիսուս»: Շուտով եկ …

Աղբյուր՝ hawatk.com

Մեկնաբանություններ