Եվրոպայի բողոքական եկեղեցիների միության նոր նախագահ է ընտրվել

222
ll

Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների դաշնության նախագահ Գոտֆրիդ Լոհերը ընտրվել է Եվրոպայի բողոքական եկեղեցիների միության գործադիր նախագահ:

Այդ պաշտոնում նա փոխարինել է գերմանացի եպիսկոպոս Ֆրիդրիխ Վեբերին, ով մահացել է այս տարվա հունվարին: Նորընտիր նախագահ Լոհանը անդրադարձել էր  աննախադեպ մեծ չափերի հասնող գաղթականության հետևանքով Եվրոպայում տիրող իրավիճակին. «Եվրոպային դարձյալ մարտահրավեր է նետված: Այս պայմաններում անհրաժեշտ է, որ բողոքականները միաբան լինեն: Սոցիալական, քաղաքական, ազգային հիմնախնդիրների պայմաններում մենք պետք է հանդես գանք, որպես Ավետարանի վկաներ»-ասել էր Գոտֆրիդ Լոհերը:

Նշենք, որ Եվրոպայի  բողոքական եկեղեցիների միության կազմում են մոտ հարյուր բողոքական եկեղեցիներ, որոնց հետևորդների ընդհանուր թիվը հասնում է 50 միլիոնի: Միության մեջ են ռեֆորմատորական, լյութերական, մեթոդիստական և բողոքական այլ եկեղեցիներ Եվրոպայի 30 երկրներից: Միության նախագահության կազմում երեք մարդ է` նախագահ Գոտֆրիդ Լոհերը, Հունգարիայի լյութերական եկեղեցու ներկայացուցիչ Կլարա Տար Չելովսկին և Ռուրի աստվածաբանական համալսարանի պրոֆեսոր Միխայել Վայնրիխը:

Աղբյուր՝ tbn.am

Մեկնաբանություններ