Երիտասարդական համաժողով Երևանի «Աստծո Ժողովուրդ» Ավետարանական եկեղեցում

534
Collage_PoGArm_YouthConference_22_January_2016

Այսօր «Աստծո Ժողովուրդ» Ավետարանական եկեղեցում կայացավ տարվա առաջին երիտասարդական համաժողովը, որին ներկա էին շուրջ 270 երիտասարդներ Երևանի և մարզերի եկեղեցիներից:

Ծրագիրը տոնական էր. տարբեր բնակավայրերից ժամանած շնորհալի երիտասարդները հանդես եկան երաժշտական, պարային, թատերական, ինչպես նաև հումորային ելույթներով:

Համաժողովի ավարտին Protestant.am-ը զրուցեց «Աստծո Ժողովուրդ» Ավետարանական եկեղեցու երիտասարդաց հովիվ Արտակ Ասատրյանի հետ, ով կիսվեց մեզ հետ իր խոհերով և հայտնություններով: Նա մասնավորապես նշեց. «Եսայա մարգարեի գրքում գրված է. «Եվ քեզ պիտի տամ խավարի միջի գանձերը. Եվ ծածուկ տեղերում պահված հարստությունները, որպեսզի իմանաս, որ ես եմ ՏԵՐԸ, որ կանչեցի քեզ քո անունով՝ Իսրայելի Աստվածս» (Եսայա 45.3): Այս տարի մեր նպատակն է, որպեսզի Քրիստոս Լույսի տակ բացահայտվեն քրիստոնյա երիտասարդների թաքնված տաղանդները և գործածվեն Աստծո փառքի համար»:

Սուրեն Սահակյան
Protestant.am

Մեկնաբանություններ