Թե ինչու իմ որդին պետք է հեռու մնա այսպիսի աղջիկներից

2560

1848 թվականի սկզբին ատաղծագործ Ջեյմս Մարշալը աշխատում էր Սակրամենտոյից (Կալիֆորնիա) ոչ հեռու կառուցվող սղոցարանի շինարարության վրա, երբ անսպասելիորեն ոսկի հայտնաբերեց: Ինքն ու իր գործատուն ջանում էին գտածոն գաղտնի պահել, բայց չստացվեց:

Մի ուրիշ մարդ՝ Սեմ Բրենանը, խանութատեր Սան-Ֆրանցիսկոյից, որոշեց օգտվել ընձեռնված հնարավորությունից, բայց ոչ թե ոսկու արդյունահանմամբ, այլ դրա համար անհրաժեշտ սարքավորման վաճառքով: Այդ նպատակով նա արևելյան ափի լրագրերին տեղեկություն ուղարկեց նորահայտ ոսկու հանքի մասին:

Սկզբում լրագրողները կասկածանքով ընդունեցին նորությունը, բայց արդեն դեկտեմբերին երկրի նախագահը հաստատեց տեղեկությունը: 1849 թվականին սկսվեց ոսկու տենդը: Հույսով լցված մարդիկ ջանում էին գտնել ոսկու ջիղը և հարստանալ: Պատմությունը հարստացավ «Ֆորթի Նայներս» (անգլերեն ֆորթի՝ 40, նայն՝ 9) արտահայտությամբ:

Բայց երազանքը խաբկանք դուրս եկավ. Պարզվեց, որ «ոսկին» իրականում ընդամենը պիրիտ էր (երկաթի հրաքար, երկաթ պարունակող հանքաքար): Այն հայտնի է նաև «հիմարների ոսկի» անունով: Երկաթը փափուկ մետաղ է, այն հնարավոր չէ ջարդել: Պիրիտն ընհակառակը՝ փխրուն է և կոտրվող: Դրանք կարելի է տարբերել նաև լվացման ընթացքում. պիրիտի գույնն ավելի բաց է և ջուրը այն քշում է, իսկ ոսկուն՝ ոչ:

Ես չեմ ուզում, որ իմ որդին հրապուրվի «հիմարների ոսկով»: Ինձ ճիշտ հասկացեք, խոսքը աղջկա «արժեքի» մասին չէ: Իրականում ես հավատում եմ, որ բոլոր մարդիկ եզակի են և բարձրարժեք:

Այնուհանդերձ բազմաթիվ դեռահասներ և տղամարդիկ վազում են արտաքին փայլի ետևից, չմտածելով աստառի մասին: Արտաքին գրավչությունը կարևոր է, բայց աղջկա կամ կնոջ ներքնաշխարհն է, որ թույլ է տալիս կառուցել ամուր փոխհարաբերություններ և դառնում է առաջընթացի գրավական: Իհարկե, կենսափորձը չի շրջանցի նաև իմ որդուն, բայց դառնությունները կարելի է հասցնել նվազագույյնի:

Ներկայացնում եմ այն աղջիկների տեսակները, որոնց հետ ես չէի ուզենա տեսնել իմ որդուն:

  1. Անազնվություն:

Հնարավոր է, որ բոլորս էլ ժամանակ-առ-ժամանակ «փչենք»: Բայց չի կարելի վստահել մի մարդու, ով ստելը դարձրել է սովորություն: Հակառակ դեպքում հարաբերությունների վերջում ձեզ սպասվում է մեծ հիասթափություն, գուցե և ավելի վատ բան: Ես խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել մարդկանց մասին խոսելու աղջկա ոճին: Սիրալիր է նրանց ներկայությամբ, բայց չարախոսում է ետևի՞ց: Ուրեմն զգուշացեք նրանից:

  1. Մակերեսայնություն:

Նրան հուզում են միայն իր անձնական խնդիրները: Նրա զգացմունքների սպեկտրը սահմանափակ է, քանի որ ինքն ըստ էության դրանց մեջ ոչինչ չի ներդնում: Հապճեպ եզրակացություններն ու կարեկցանքի բացակայությունը բխում են նրա անտարբերությունից շրջապատի նկատմամբ: Իհարկե, այսպիսի գծեր նկատելի են շատ դեռահասների մոտ, բայց ես այնուհանդերձ խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել, թե ինչպես է աղջիկն արձագանքում մարդկային անհաջողություններին ու դժբախտություններին: Չարժե անտեղի ժամանակ ծախսել մակերեսային մարդու վրա:

  1. Սնափառություն:

Սա նշանակում է, որ աղջիկը կենտրոնացած է միայն իր վրա: Այդպիսի մարդիկ գերադասում են «երևալ, ոչ թե լինել»:Նրանք ուշադրություն չեն դարձնում հոգևոր որակների զարգացմանը: Հարաբերությունները սկսվում և ավարտվում են առանց իրենց հետ առնչվելու: Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել. հաճա՞խ է սելֆի նկարում կամ նայում հայելու մեջ: Իսկ ընկերները՞, հաճա՞խ են նրանք փոխվում: Սրանք բոլորը տագնապի ազդանշաններ են:

  1. Անչափ բարձր է գնահատում առարկաները:

Այս դեպքում նրա վրա հույս դնել չի կարելի: Այպիսի մարդիկ նման են մի փոքր ճեղքվածքի ժամանակ առաջինը նավը լքող առնետներին: Նրա հետ հարաբերություններ ստեղծելը նման է ավազի վրա տուն կառուցելուն: Ես կուզեի, որ իմ որդու կողքին լինեն մարդիկ, ովքեր դժվար իրավիճակներում կաջակցեն նրան և չեն հիասթափեցնի: Տղաս պետք է ուշադրություն դարձնի, թե որքան հաճախ է աղջիկը խոսում թանկարժեք իրերի մասին: Փորձո՞ւմ է արդյոք տպավորություն գործել ուրիշների վրա կամ չափից դուրս պարծենո՞ւմ է:

  1. Խոսքի տերը չէ:

Աղջիկը հավերժ խոստանում է, բայց չի կատարում իր խոստումը կամ այն չի հասցնում ավարտին: Սա հիանալի տարբերակ է  խնդիրներով լի հարաբերություններ ստեղծելու համար: Բացառված չեն նաև դավաճանությունները: Նա քեզ արժանի չէ: Հարցրու ինքդ քեզ՝ «Որքա՞ն հաճախ է նա կատարում այն, ինչը մտադրվել էր կատարել»: Եթե նրա խոսքն ու գործը չեն համապատասխանում, ապա գտիր այլ աղջկա, ում մոտ դրանք համապատասխանում են: Այդպիսինները քիչ չեն:

Հեղինակ՝ Բ.Ջ.Ֆոսթեր
Թարգմանեց Աշոտ Հովսեփյանը
Աղբյուրը՝ ieshua.org

Մեկնաբանություններ