Ի՞նչ է պետք քահանայություն անելու համար

259

«Էմմանուէլ» եկեղեցու երիտասարդական ծառայության 15.01.2016թ. պաշտամունքի ընթացքում հնչած ուսուցման (Ղևտացիների գրքի ուսումնասիրություն) հիմնական եզրահանգումները՝

ա. Սրբության հասնելու ուղին՝
1. Առանց սրբության ոչ ոք Աստծուն չի տեսնի:
2. Եթե ուզում ենք Աստծուն հանդիպել, պետք է մեղքի իշխանությունից ազատ լինենք:
3. Աստված խոստացել է Իր խորանը կանգնեցնել սուրբերի մեջ:
4. Առանց խոնարհության ոչ ոք Աստծո շնորհը չի ստանա:
5. Եթե մեղքից հեռու ապրենք, Աստված կհաստատի մեզ:
6. Սուրբ բաներին (տասանորդ, անկողին, սեփական անձ և այլն) պետք է սրբությամբ վերաբերվենք, որ Տիրոջ անունը չպղծվի:

բ. Քահանայություն անելու համար՝
1. Աստված մեզ կանչել է, որ մենք քահանաներ լինենք:
2. Եթե ուզում ենք քահանա լինել, նախապայման կա. մենք մեր «Մովսեսը» պիտի ունենանք:
3. Եթե ուզում ենք ճշմարիտ քանահա դառնալ, ապա պետք է թույլ տանք, որ մեր «Մովսեսը» վերահսկի մեզ:
4. Եթե ուզում ենք քահանայություն անել, պետք է կարևորենք եկեղեցու իշխանությունը:
5. Բարեխոսությունը քահանայի ծառայության անբաժան մասնիկը պետք է լինի:
6. Քահանան անմաքուր չպետք է լինի և չպետք է պղծի Նրա անունը:
7. Քահանա լինելով՝ դառնում ենք գլուխ:
8. Քահանան պիտի Տիրոջը սուրբ պահի իր ապրած կյանքով, որպեսզի շրջապատող մարդիկ իր մեջ տեսնեն Նրա սրբությունը:

Եզրակացություն ՝
Երիտասարդ տարիները լավագույն ժամանակն են սուրբ կյանք ապրելու և Տեր Աստծո քահանաները լինելու համար:

Սկզբնաղբյուր

Մեկնաբանություններ