Ինչո՞ւ են ճապոնացի երեխաները միայնակ գնում դպրոց

357

6-7 տարեկան երեխաները միայնակ և ոչ մեծ խմբերով գնում են վագոնով՝ ազատ տեղի փնտրտուքով: Գոլֆ, դպրոցական համազգեստ, պորտֆելին ամրացված անցաթուղթ: Նրանք գնում են դպրոց կամ վերադառնում են տուն, և նրանց ոչ ոք չի ուղեկցում: Ճապոնիայի համար սա սովորական տեսարան է:

Ճապոնացիներն արդեն 25 տարի հաճույքով դիտում են «Իմ առաջին հանձնարարությունը» անվանումով ռեալիթի-շոուն. փոքրիկներ, որոնց երեք տարին հազիվ է լրացել, միայնակ գնում են ինչ-որ հանձնարարություններ կատարելու, օրինակ՝ հաց գնելու: Ճանապարհին նրանց նկարահանում է թաքնված տեսախցիկը: Ինչո՞ւ նրանք չեն վախենում երեխաներին միայնակ դուրս թողնել, և ինչո՞ւ են նրանց երեխաներն այդքան ինքնուրույն:

Ամերիկացի մշակութաբան Դուեյն Դիքսոնն ասում է, որ բանն այնքան փողոցային հանցագործությունների ցածր մակարդակը չէ, որքան խմբային համախմբվածության մեջ է. «Ճապոնացի երեխաները վաղ հասակից գիտեն, որ անհրաժեշտության դեպքում կարող են դիմել շրջապատի ցանկացած մարդու, և նրանց կօգնեն»:

Խմբային համախմբվածության և պատասխանատվության միտքը սկսում է արմատավորվել դպրոցի առաջին իսկ օրվանից: Երեխաները հերթով մաքրում են աշխատասենյակները, օգնում են ճաշարանում և լվանում են զուգարանները. հատուկ աշխատակիցներ այդ աշխատանքների համար չկան:

Սկզբունքը՝ բոլորը պատասխանատու են ամենի համար, տարածվում է նաև կյանքի մյուս ոլորտների վրա, այդ թվում և՝ հանրային վայրերի, ներառյալ՝ տրանսպորտը, որը ևս շատ հարմար է ու ապահով ուղևորների համար: Դիքսոնի խոսքերով՝ արևմտյան աշխարհի մարդու համար զարմանալին այն չէ, որ շատ փոքրիկ ճապոնացիներ լիովին ինքնավար ու անկախ են, այլ այն, թե ինչքան մեծ է հասարակության անդամների վստահությունը միմյանց հանդեպ:

Աղբյուր՝ 168.am

Մեկնաբանություններ