Ինչպե՞ս է Տերը դատում

245

Մենք անում ենք շատ գործեր, որոնցից շատերը բարձրաձայնվում են, շատերն էլ ոչ, բայց կարևոր է հասկանալ, որ երկրի վրա մեր գործերը, եթե անգամ չբարձրաձայնենք էլ, երկնքում բարձրաձայնվելու են և հավատարիմներին Տերը ասելու է. «ապրես, բարի ու հավատարիմ ծառա»:

Մի՞ թե ինչ-որ բան կա որ կարելի է խնայել այս նախադասությանը լսելու համար: Երբ երկնքում բոլորը կանգնած են և Տերը ի պատասխան քեզ ասում է այդ խոսքերը. ամեն բանից արժե հրաժարվել, այդ օրը այդ նախադասությանը արժանանալու համար:

«Եվ այն հինգ քանքար առնողը մոտ եկավ. Ուրիշ հինգ քանքար էլ առաջ բերավ և ասաց. Տեր, ինձ հինգ քանքար տվիր, տես, ուրիշ հինգ քանքար էլ շահեցի նրանց վրա։ Նրա տերն էլ ասաց նրան. Լա՜վ, բարի և հավատարիմ ծառա, քիչ բաների վրա հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ. մտիր քո տիրոջ ուրախությունը։ Եվ այն երկու քանքար առնողն էլ մոտ եկավ և ասաց. Տեր, ինձ երկու քանքար տվիր. Տես, երկու ուրիշ քանքար էլ շահեցի նրանց վրա։ Նրա տերը նրան ասաց. Լա՛վ, բարի և հավատարիմ ծառա. Քիչ բաների վրա հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ. Մտիր քո տիրոջ ուրախությունը» (Մաթևոս 25:21-23)։

Տերը փնտրում է հավատարիմ սրտեր, այստեղ հարցը այն չէ, թե ինչքան արեցինք, այլ թե ինչպես արեցինք: Այս առակում Տերը ընդունեց բոլոր ջանասիրաբար աշխատողներին: Աստված ուզում է մեր ներքին նվիրումը տեսնել, այլ ոչ թե շատ գործեր առանց Նրան սիրելու:

Մեր նվիրումի չափից գալիս են մեր կյանքում շնորհներ, պարգևներ և Աստված մեր միջոցով ավելի շատ է գործում և մեր վարձատրությունը ավելի շատ է լինում: Փրկությունը նույնն է, բայց վարձատրության մեջ կա տարբերություն:

«Եվ այն մեկ քանքար առնողն էլ մոտ եկավ և ասաց. Տե՛ր, ես ճանաչում էի քեզ, որ դու մի պինդ մարդ ես. Հնձում ես ուր որ չսերմեցիր, և հավաքում ես, ուր որ չփռեցիր։ Եվ վախենալով գնացի՝ թաքցրի քո քանքարը գետնի մեջ. Ահա քոնը առ» (Մաթևոս25:24-25)։

Երբեմն Աստված մեր կյանքում հայտնվում է, ոչ թե այնպես ինչպես մենք հույս ունեինք Իրեն տեսնելու: Դրա համար հարկավոր է կարդալ Աստվածաշունչ և աղոթել այլ ոչ թե երևակայել, թե Աստված ինչպիսին կլինի, որորվհետև իր խոսքում է գրված, թե ինքը ինչպիսին է և ինչպիսին է լինելու դատաստանի օրը:

«Նրա տերն էլ պատասխանեց և ասաց նրան. Չար և ծույլ ծառա, գիտեիր որ ես հնձում եմ ուր որ չսերմեցի, և հավաքում եմ ուր որ չփռեցի։ Ուրեմն պետք էր, որ իմ արծաթը սեղանավորներին տայիր՝ և ես կգայի տոկոսով կառնեի իմը։ Արդ՝ առեք դրանից քանքարը, և տվեք տասը քանքարն ունեցողին։  Որովհետև ամեն ով որ ունի՝ նրան կտրուի և կավելանա, բայց նա որ չունի՝ նրանից այն ունեցածն էլ վեր կառնվի։ Եվ այն անպիտան ծառային հանեցեք  դրսի խավարը, այնտեղ կլինի լացը և ատամների կրճտելը» (Մաթևոս 25:26-30)։

Այստեղ Հիսուսը ասում է, որ ծառան իր տաղանդը կարող էր տալ սեղանավորներին,  ինչ որ քայլ նա կարող էր անել, որ չպահեր և հետ վերադաձներ իր տաղանդը. սա կարող ենք համեմատել մեր ծառայությունների հետ, եթե անգամ ոչնինչ չենք կարողանում անել, մենք կարող ենք ջերմեռանդ աղոթել անողների համար և Տերը այդ ժամանակ էլ կօրհնի մեզ:

Էդուարդ Հարությունյան
Աղբյուրը՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ