Ինչպես սովորելը դարձնել սովորություն

496

Երբեք էլ ուշ չէ սովորելու համար: Իսկ սովորելը սովորություն դարձնելը օգտակար է: Սովորությունները կազմում են մեր օրվա 40%-ը:

Գրեթքեն Ռուբինը իր «Better than Before»(թարգմանաբար՝ «Ավելի լավ քան առաջ») գրքում առաջարկում է տարբեր միջոցներ, որոնք կօգնեն ստեղծել սովորություններ՝ կյանքի բոլոր ասպարեզների համար: Ահա այն ամենակարևոր կետերը, որոնք կօգնեն Ձեզ սովորելը սովորություն դարձնել և հաճույք ստանալ դրանից:

  1. Որոշեք ինչ եք ուզում սովորել
  • Առանձնացրեք ժամանակ մտորումների համար

Առօրյա կյանքի վազվզոցում հիմնականում ժամանակ չի լինում գլոբալ նպատակների մասին մտածելու համար: Ինչպիսի՞ն կուզեք տեսնել ինքներդ ձեզ 5 տարի հետո: Ինչպե՞ս կցանկանայիք զարգացնել ձեր հմտությունները, որպեսզի ձեր աշխատանքը ավելի արդյունավետ դառնար, իսկ դուք՝ ավելի լավ մասնագետ: Ոմանց համար այսպիսի մտորումներին հատկացված կես ժամն էլ բավական է, իսկ շատերին մեկ օրն էլ չի հերիքում մտքերը կարգի բերելու և հստակեցնելու համար:

  • Առանձնացրեք ժամանակ մանրուքների մասին մտորելու համար

Երբեմն, փորձելով հնարավորինս արագ իրականացնել մտահաղացումները՝ մենք ծանրաբեռնում ենք ինքներս մեզ և մոռանում ենք մանր դետալների մասին մտածել: Իսկ դրանք պակաս կարևոր չեն: Ավելին, կարելի է արագ հաշվարկել դրանք և անհապաղ կատարել, հետո անդրադառնալ մեծ հարցերին:

  • Հարցրեք ձեզ. «Ու՞մ եմ ես նախանձում»

Նախանձը բացասական երևույթ է, բայց այն կարող է խթան լինել: Եթե նախանձում եք մեկին, նշանակում է այդ մեկը ունի այն, ինչ դուք էլ կցանկանայիք ունենալ: Նախանձը օգնում է հասկանալ ինչ ուղղությամբ եք ուզում զարգանալ և աճել:

2

2. Դարձրեք կրթությունը սովորություն

  • Կոնկրետացրեք նպատակը

«Ավելի շատ կարդալ», «շուտ արթնանալ», «նոր բան սովորել»՝ նման ծրագրերը անորոշ են: Ձեր նպատակը հստակ ձևակերպեք: Օրինակ՝ «տարին 52 մասնագիտական գիրք կարդալ», «Արթնանալ ժամը 6-ին»: Կոնկրետ դրված նպատակը կստիպի ձեզ գործել:

  • Վերահսկեք ձեր սովորությունները

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ղեկավարելով ձեր վարքը դուք սկսում եք ավելի լավ աշխատել: Կարևոր չէ դուք կվերահսկեք այն ժամանակը, որ ամեն օր ծախսում եք հեռախոսազրույցների վրա, թե կհաշվեք տնից խանութ ճանապարհի տևողությունը: Շուտով դուք կսկեք վերահսկել և կառավարել ձեր սովորությունները և դա դրական ազդեցություն կունենա:

  • Օրակարգ կազմեք

Ոչ հստակ ձևակերպված նպատակը հնարավոր է տարիներով մնա չիրականացված: Եթե ձեր նպատակը կատարման հստակ ժամկետներ չունի, այն այդպես էլ կմա թղթի վրա: Այդ պատճառով կարևոր է պլանավորել և հստակ ժամկետներ սահմանել այդ պլանների իրագործման համար:

  • Մի հետաձգեք ծրագրերը

Եթե պլանավորել եք որևէ աշխատանք, արեք դա անհապաղ: Ոչ մի տնային գործ, ոչ մի էլեկտրոնային նամակների ստուգում, ոչ մի թեյով ընդմիջում կամ ըկերների հետ հեռախոսազրույց: Պլանավորված գործերից բացի ոչնչով մի զբաղվեք:

3

  • ժամանակ անցկացրեք այն մարդկանց հետ, ում սովորությունները դուք էլ կցանկանայիք ունենալ

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ենթագիտակցորեն ընդօրինակում ենք և վերցնում ենք շրջապատողներիի սովորությունները: Այդ պատճառով կարևոր է ճիշտ շրջապատ ընտրել:

Մեր սովորությունները պետք է օգտակար լինեն և դրական ազդեցություն ունենան մեր կյանքի, բնավորության, աշխարհայացքի, մասնագիտական հմտությունների վրա: Եթե մենք անում ենք մի բան առաջին հերթին ինքներս մեզ համար, ապա նոր սովորություն ձեռք բերելու հնարավորությունը կրկնապատկվում է:

Աղբյուր՝ ubicross.com

Մեկնաբանություններ