Ինքնամոտիվացումը հաջողության առաջին քայլն է

260
find-the-motivation-to-get-to-the-next-stage

Հաճախ մարդկանց թվում է, թե իրենց և իրենց երազանքի միջև մի խոր, անհաղթահարելի անդունդ կա: Այդ անդունդը, իրականում, մեր վախերն են, շրջապատի կարծիքը: Սակայն այն միշտ էլ հաղթահարելի է, եթե կա ցանկություն հաղթահարելու և առաջ գնալու: Ալեքս Նովակը իր «Книга, которой нет» գրքում առաջարկում է ինքնաոգեշնչման 6 քայլ:

1. Գիտակցեք, որ ոչինչ միանգամից չի լինում:

Ամեն ինչի համար ժամանակ է պետք: Խնդրի բարդությունը կախված է նպատակի բարդությունից: Յուրաքանչյուր նպատակ պահանջում է ուժ և ժամանակ: Սա գիտակցելով Դուք պետք է պատրաստ լինենք  անհրաժեշտ ժամանակ և ջանքեր ներդնել: Միայն գործողությունն է արդյունքի հանգեցեցնում՝ չկա գործողություն, չկա արդյունք:Ինչքան էլ մտածեք, քննարկեք, կասկածեք, առանց գործելու արդյունք չեք ստանալու:

2. Մի սահմանափակեք Ձեր հնարավորությունները:

Ձեր առաջ հեշտ իրագործելի պլաններ  մի դրեք, այլապես կկորցնեք հետաքրքրությունը հետագա քայլերի, առավել ևս բարդ քայլերի հանդեպ: Երազանքը պետք է ծրագրի տեսքով լինի, ոչ թե երազի: Դուք պետք է գիտակցված Ձեզ համար շրջանակներ գծեք և հավատարիմ մնաք դրանց: Խոշոր նպատակ դնելով Դուք ընդլայնում եք նաև Ձեր աշխարհայացը, ձեռք եք բերում փորձ:

3. Արագ գործի անցեք: Նոր գաղափարի իրագործման պիտանելիության ժամկետը 3 օրն է:

Իմացեք, որ եթե այդ 3 օրվա ընթացքում քայլեր չձեռնարկեք, էլ երբեք չեք իրականացնի Ձեր գաղափարը: Յուրաքանչյուր նոր գաղափար հնարավորություն է մի բան դեպի լավը փոխելու: Բայց քչերն են ճիշտ օգտագործում այդ հնարավորությունը: Շտապողները հաճախ սխալվում են, բայց միայն այդպես է հնարավոր բարձունքների հասնել: Մնացածը հարմար առիթի են սպասում, որ կրկին բաց թողնեն այն:

4. Փորձեք հասկանալ ինչի համար է այն, ինչ անում եք:

Եթե հասկանաք ինչու եք դա անում, հետագայում էլ կանենք ամեն ինչ Ձեր նպատակին հասնելու համար: Հաճախ հարցրեք ինքներդ ձեզ. «Այն ինչ անում եմ, մոտեցնում է ինձ իմ նպատակին, թե՝ ոչ»: Եթե ոչ, ուրումն պատրաստ եղեք փոխել դեպի նպատակը տանող ճանապարհները:

5. Մրցակցությունը հակառակորդի, կամ ինքներդ ձեզ հետ կստիպի Ձեզ ոգեշնչվել և նոր եռանդով պայքարել նպատակի համար:

Յուրաքանչյուր հաղթանակի ժամանակ գլխուղեղում երջանկության հորմոններ են արտադրվում և «ստիպում են» Ձեզ պայքարել նոր հաղթանակների համար:

6. Զբաղվեք նրանով, ինչը Ձեզ է դուր գալիս:

Սա յուրաքանչյուր հաճողության ամենակարևոր բաղադրիչն է: Արեք այն, ինչ սիրում ենք և սիրեք այն, ինչ անում եք: Բոլորը գիտեն այս կանոնը, բայց չգիտես ինչու քչերն են կիրառում այն:

Կենտրոնացեք սիրելի աշխատանքի վրա, սեր, ժամանակ, ջանք ու եռանդ մի խնայեք և շատ շուտով կտեսնենք բաղձալի երազանքը իրականացված:

Աղբյուր՝ ubicross.com

Մեկնաբանություններ