Իրաքի եպիսկոպոսները քրիստոնյաներին կոչ են արել չհեռանալ երկրից

188

Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում կայացել էր Քաղդեա-կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հանդիպումը Պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոյի առաջնորդությամբ:

Հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, որում քրիստոնյաներին կոչ է արվում Իրաքի իշխանական կառույցներում ունենալ ավելի մեծ ներկայություն, չհեռանալ Իրաքից և աջակցություն ցուցաբերել երկրի բանակին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:

Հայտարարությունում բարձրաստիճան հոգևորականները արտահայտել են իրենց ուրախությունը իրաքյան բանակի, քրդական զինված կազմավորումների և կամավորների ձեռք բերած հաջողությունների առիթով: Եպիսկոպոսները հույս են հայտնել, որ առաջիկայում կազատագրվի Իրաքի մեծությամբ երկրոդ քաղաքը`Մոսուլը և Նինվեի հովիտը, որտեղ բնակվում էին մեծ թվով քրիստոնյաներ:

Աղբյուր՝ tbn.am

Մեկնաբանություններ