Լցվե՛ք Հոգով. Սմիթ Վիգլսվորթ

298

Ես երբեք չեմ կարողանա լիարժեք կերպով գնահատել, թե ինչ է Սուրբ Հոգով մկրտությունն ինձ համար:

Հոգով լցված լինելը շքեղություն է, բայց միևնույն ժամանակ՝ աստվածային պատվիրան է մեզ համար: Լինելով Սուրբ Հոգով մկրտված ես մշտապես լցվում եմ. դուք պետք է խոսեք լեզուներով առավոտյան, կեսօրին և երեկոյան: Երբ ապրեք Հոգու մեջ, դեռևս ձեր տան աստիճաաններից իջնելու ժամանակ սատանան հարկադրված կլինի հեռանալ ձեր առջևից: Նրա աչքին դուք կլինեք ավելին, քան հաղթող:

Ապրելով Հոգու մեջ՝ դուք շարժվում, գործում, ուտում, խմում և անում եք ամեն ինչ Աստծո փառքի համար: Մեր ուղերձը մշտապես հետևյալն է. «Լցվե՛ք Հոգով»: Կյանքը Հոգու մեջ՝ այն վայրն է, որն Աստված պատրաստել է ձեզ համար. այն շատ ավելի բարձր է բնական կյանքից, ինչպես որ երկինքն է բարձր երկրից: Տրվե՛ք Աստծուն, որպեսզի Նա լցնի ձեզ:

Սմիթ Վիգլսվորթ

Մեկնաբանություններ